Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան

4 Ապրիլի, 2026

Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին։ Այս մասին իր ֆեյբուէյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք. առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր։

Ինչո՞ւ է իրականում անիմաստ քննարկել ՔՊ-ի խոստումները։

Հիշե՛ք, թե ինչ էին խոստանում նրանք 2021 թվականի արտահերթ ընտրություններին։

Խոստանում էին Արցախի կարգավիճակ, «անջատում հանուն փրկության», «Հադրութի և Շուշիի դեօկուպացիա», խոստանում էին խաղաղություն և անվտանգություն ու ձեզնից խնդրում էին «պողպատե մանդատ» դա իրականացնելու համար։

Իսկ ի՞նչ արեցին իրականում. իրականացրին այն ամենը, ինչ պահանջում էր Ալիևը։ Հանձնեցին Արցախը, հանձնեցին մեր սուվերեն տարածքները, թշնամուն բերեցին մեր տներին մոտ։

Եթե նախորդ անգամ նրանք կեղծեցին, քողարկեցին իրենց իրական նպատակներն ու հետո կատարեցին Ադրբեջանի պահանջները, ապա այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում։

Այն ամենը, ինչ գրված է այս ծրագրում՝ սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև Եկեղեցու դեմ հարձակում և այսպես կոչված «միջանցքների» բացում, Ալիևի ու Էրդողանի երազանքն է, որն այսօր դրված է ձեր սեղանին՝ որպես «իշխանության ծրագիր»։

Իսկ աշխարհիկ պետության մեջ կուսակցական ծրագրով Կաթողիկոսին «հեռացնելու» կամ «տեղապահ ընտրելու» դրույթ գրելը ոչ միայն հակասահմանադրական է, այլև բնորոշ է բոլշևիկյան բռնապետություններին։

Ուստի, այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին»,- գրել է Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...

Մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր․ Արթուր Խաչատրյանը՝ TRIPP-ի մասին 

«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։...

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմ» պետական...

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...