Դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին․ Սամվել դպիր Գրիգորյան

4 Ապրիլի, 2026

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր երեկոյան Ճրագալույցի Պատարագին մենք միմյանց կհղենք բաղձալի Ավետիսը․ Քրիստոս Յարեավ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Ձեզ և մեզ մեծ ավետի՜ս:
Մի կողմ թողնելով կատարվածի բուն պատճառները, որոնց մասին շատ է գրվել ու խոսվել, դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին` վերևից մինչև ներքև.
1. Դուք այսօր միգուցե կմասնակցեք Ս.Պատարագի: Հիշե՛ք, որ Պատարագը նախևառաջ անհիշաչարության, անոխակալության, ներման խորհուրդ ունի (Մատթ. 5:23-24): Մտորե՛ք սրա մասին ու ջանք գործադրե՛ք քրիստոնեավայել լուծում տալ այս իրավիճակին:

2. Դուք հավանաբար կհավաքվեք զատկական սեղանի շուրջ` նշելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթական Հարության տոնը: Հիշե՛ք, որ մի քրիստոնյա պատանի այսօր եկեղեցում և իր ընտանիքում այս տոնը դիմավորելու փոխարեն հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է հայտնվել: Մտորե՛ք սրա մասին ու ջանք գործադրեք քրիստոնեավայել լուծում տալ այս իրավիճակին:
3. Հիշե՛ք, որ Սուրբ Հարության խորհուրդը Աստծո անհուն ողորմության դրսևորումն է և «․․․ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Յակ․ 2:13)։
4. Հիշե՛ք, որ արդարադատությունը, որը զուրկ է մարդասիրությունից և գթասրտությունից, վերածվում է դաժանության։ Եթե Աստված ներեց մարդկությանը խաչելության սարսափից հետո, ապա մարդը պետք է ուժ գտնի իր մեջ ազատ արձակելու նրան, ում կյանքը վտանգված է։ Նամանավանդ Դավիթի դեպքում դեռ պետք է ապացուցվի նրա մեղքը և նոր կայանա նրա դատավճիռը:

5. Հիշե՛ք, որ Ավետարանում կարդում ենք, որ Տեր Հիսուսի թաղումից հետո իշխանությունները կնքեցին գերեզմանը և պահապաններ դրեցին, որպեսզի «լույսը դուրս չգա»։ Բայց ոչ մի կնիք և ոչ մի շղթա չկարողացան պահել հաղթական Հարությունը։ Դուք հիմա ունեք հնարավորություն Պիղատոսի պես ձեռքերը չլվանալու, քահանայապետերի ու փարիսեցիների պես «խաչը հանիր» չկանչելու, հռոմեացի զինվորների նման պատմուճանի վրա վիճակ չգցելու․ այսինքն՝ փոխելու ձեր որոշումը։
6. Հիշե՛ք, որ Սուրբ Հարությունը պատգամում է, որ ոչինչ թաքուն չի մնում, և մարդու յուրաքանչյուր արարք պիտի ենթարկվի ահեղ դատաստանի հավիտենականության լույսի ներքո (Յայտ. 14:7)։ Ուստի, ովքեր առիթ ունեն արդարություն անելու, բայց վախից կամ շահից դրդված՝ լռում են կամ թույլ են տալիս անարդարություն, չեն մոռացվելու Աստծո Գառի առաջ։

7. Հիշե՛ք, որ Քրիստոս Հարություն առավ, որպեսզի մարդը Կյանք ունենա։ Պատանին, ով գտնվում է վերակենդանացման բաժնում, մաքառում է հենց այդ Աստվածատուր պարգևի համար։ Որևէ աշխարհիկ, անձնական, իրավական հաշվարկ չի կարող արդարացնել մարդկային կյանքի վտանգումը։ Ազատ արձակելով Դավիթին՝ դուք ոչ թե թուլություն եք ցուցաբերում, այլ հարգանք եք մատուցում Կյանքի Արարչին՝ հատկապես մարդկության պատմության այս սրբազան օրերին։
8. Հիշե՛ք, որ Սուրբ Հարության տոնը նաև սիրո, ներման, հոգևոր բերկրանքի, բարիք գործելու, բարի կամք դրսևորելու և մահից ազատագրման տոն է։ Հին ավանդույթի համաձայն՝ մեծ տոներին ընդառաջ թագավորներն ու դատավորները ներում էին շնորհում և ազատում բանտարկյալներին՝ ի նշան Աստծո ներողամտության, իսկ Դավիթը պատիժը կրող հանցագործ էլ չի:

9. Թո՛ղ Սուրբ Հարության լույսը փափկեցնի ձեր սրտերը։ Թո՛ւյլ տվեք, որ պատանին իր առողջացումը տոնի ազատության մեջ՝ իր հարազատների կողքին (Ա Տիմ. 2:1-3):
10. Մի՛ ստանձնեք մի բեռ, որը հավիտյան ծանրանալու է ձեր խղճին և հոգուն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․ «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ․ 5:7)։
Խնդրանքով դիմում եմ նաև բոլոր գթասիրտ և կարեկից քրիստոնյաներին, ովքեր գիտակցում են, որ հիմա Դավիթն անցնում է իր յուրօրինակ խաչի ճանապարհը․

1. Եկեք այսօր Ս․Պատարագին շարունակենք աղոթել Դավիթի համար (Ղուկ. 11:7):
2. Բժշկության աղոթաթղթերի վրա չմոռանանք մեր հարազատների հետ հիշատակել նաև Դավիթի անունը (Յակ. 5:13-15):
3. Խնդրենք Տեր Հիսուսին, որ Իր պաշտպանության ներքո պահի Իր Դավիթ ծառային, շուտափույթ բժշկություն պարգևի և իմաստություն տա բժիշկներին (Մատթ. 7:7-12):
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության լույսը, հույսը, սերը, շնորհը և ողորմությունը թող պարուրի բոլորիս սրտերը, հալեցնի քինախնդրության սառույցը և փակի չարախոս բերանները։ Ամեն»։

Նմանատիպ նյութեր

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...

Մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր․ Արթուր Խաչատրյանը՝ TRIPP-ի մասին 

«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։...

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմ» պետական...