Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում»․ «Փաստ»

4 Ապրիլի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Մենք վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Երևանում, ՔՊ-ն անցել է անհատական «զրույցների»: Խոսքը քաղաքացիների հետ հանդիպումների մասին չէ, այլ ընդդիմադիրներին պոտենցիալ աջակցողների հետ «զրույցների»:

Ըստ մեզ հասած ահազանգերի, տեղերի քպականներն ու «տասովչիկները» հանդիպում են մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, բայց անկուսակցական են և, իշխանությունների պատկերացմամբ, նախընտրական շրջանում կարող են «աշխատել» «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի կամ «Հայաստան» դաշինքի օգտին, այսինքն՝ շտաբներ բացել, քարոզչություն իրականացնել տեղերում և այլն: Խոսքը հատկապես տարածքների այն երիտասարդների մասին է, որոնք բավական մեծ հարգանք, հեղինակություն ունեն:

Սակայն հետաքրքիրն այն է, որ, մեր տեղեկություններով, այդ «զրույցները» իշխանությունների համար ցանկալի ընթացք չեն ստանում. նախ՝ բոլոր այդ ընդդիմադիր հայացք ունեցողները քաղաքավարի կերպով «հեռու են ուղարկում» քպական «զրուցավարներին», երկրորդ՝ հենց վերջիններիս մեջ շատերը պարզապես հասկացնում են, որ իրենք հանդիպել են «պտիչկա» դնելու համար: Այդ «զրուցավարները» նաև ակնարկում են, որ վատ չի լինի այդ մասին հիշել հունիսի 7-ից հետո, երբ իշխանափոխություն իրականացվի՝ մոտավորապես «դուք էլ հասկացեք, ասել են, անում ենք, ստիպված ենք»-ի հանգվույն:

Նմանատիպ նյութեր

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին «Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է...

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...