Օրվա իշխանությունները հիվանդագին մոլուցքով, նպատակաուղղված երկիրը գլորում են դեպի ներքին արյունահեղություն. Հարություն Աղա-Սարգսյան

3 Ապրիլի, 2026

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով դպրոցահասակ Դավիթ և Միքայել Մինասյանների դեմ իրականացվող ապօրինի հետապնդումներին։

Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի օրվա իշխանությունները հիվանդագին մոլուցքով, նպատակաուղղված և անթաքույց կերպով երկիրը գլորում են դեպի ներքին արյունահեղություն, հոգևոր սպանդ և բարոյական հատակ։

Այն, ինչ այսօր արվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Վեհափառի և Եկեղեցու կողքին կանգնած յուրաքանչյուր հայ մարդու դեմ, պետական լծակներով զինված վախկոտների բացահայտ ահաբեկչություն է։

Միքայել և Դավիթ Մինասյան եղբայրների դեմ սանձազերծված հաշվեհարդարը այս պետական խուլիգանության ամենազզվելի դրսևորումներից է։ Երբ շինծու, եկեղեցական միջավայրում տեղի ունեցած միջադեպի անվան տակ թիրախավորվում են դպրոցահասակ երիտասարդներ, երբ նրանցից մեկը ցուցադրաբար գցվում է բանտ՝ ունենալով առողջական խնդիրներ, սա կեղտոտ վենդետա է և հասարակությանը սարսափեցնելու էժանագին փորձ՝ սնուցված հակաեկեղեցական կատաղի ատելությամբ։ Պետությունը որպես դահիճ օգտագործելը՝ հիվանդ երիտասարդների կյանքի հաշվին քաղաքական մեսիջներ հղելու և հավատացյալներին վախեցնելու համար, բարոյական այլասերման գագաթնակետն է։

Ով ձեռք է բարձրացնում Մայր Աթոռի վրա, ով պետական ապարատը ծառայեցնում է եկեղեցատյացությանը և ով խեղում է երիտասարդների ճակատագրերը՝ դա անելով հանուն օրվա իշխանության պահպանման, նա ուղիղ հարվածում է Հայաստանի պետականության ողնաշարին։ Սա սխալ չէ, սա գիտակցված ազգադավություն է։

Մենք խստագույնս պահանջում ենք անհապաղ և առանց պայմանների վերջ տալ Եկեղեցու և նրա հետևորդների նկատմամբ պետական մակարդակով հրահրվող ատելությանն ու ահաբեկումներին, դադարեցնել Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը, ապահովել արդարություն՝ անվերապահորեն հաշվի առնելով նրանց առողջական ծանր վիճակն ու մարդկային տարրական իրավունքները, դադարեցնել ազգը պառակտելու, երիտասարդների ճակատագրերի հետ խաղալու և երկիրը հոգևոր խավարի բանտի վերածելու արատավոր ուղին։

Ոչ մի ժամանակավոր իշխանություն իրավունք չունի իր աթոռը վեր դասել ազգի դարավոր սրբություններից ու քաղաքացու կյանքից։ Հայ ժողովուրդը չի հանդուրժելու, որ վախը դառնա կառավարման գործիք։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը ամենայն կոշտությամբ պայքար է մղելու ցանկացած ոտնձգության դեմ, որն ուղղված է մեր հավատքի, մեր Եկեղեցու և մեր հայրենակիցների կյանքի ու արժանապատվության դեմ»։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Նմանատիպ նյութեր

Սևանա լճում ջրային մոտոցիկլետ է շրջվել. քաղաքացիներն անվտանգ դուրս են բերվել ափ

Սևանա լճում ջրային մոտոցիկլետ է շրջվել. քաղաքացիներն անվտանգ դուրս են բերվել ափ

Հուլիսի 12-ին Սևանա լճի հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից տարբեր հեռավորությունների վրա շրջված ջրային մոտոցիկլետներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ջրափրկարարների օպերատիվ արձագանքի շնորհիվ բոլոր...

«Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. ԱՄՆ-ում դա հասկացան․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. ԱՄՆ-ում դա հասկացան․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հերթական անգամ բարձրաձայնելով իրենց նկրտումների մասին։ «ԱՄՆ-ում հասկացան, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավի հետ։ Նրանք շատ...

Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանները

Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանները

Իրանը կբացի Հորմուզի նեղուցը, հենց որ ԱՄՆ-ն դադարեցնի միջամտությունը տրանսպորտային միջանցքի գործերին։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ «Նավագնացության համար Հորմուզը բացելու միակ ճանապարհը սեփական ափամերձ ջրերի նկատմամբ...

Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան

Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ: Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում՝...

Երևանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով  ձերբակալված կա

Երևանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա

ՀՀ քննչական կոմիտեից yerevan.today-ին հայտնեցին, որ Երևանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական...