Աննա Հակոբյանը շատ ավելին գիտե արցախյան ողբերգության հետնաբեմի մասին․ Հակոբ Բադալյան

1 Ապրիլի, 2026

«Աննա Հակոբյանը սխալ չի ասում: Լեգենդար հետախույզ Կանդազն ի՞նչ գիտե 44-օրյա պատերազմի մասին: Նա ի՞նչ գիտե, օրինակ, թե 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ հենց Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախի տեսարժան վայրերում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ արձագանքելով Արթուր Ավանեսյանի վերաբերյալ Փաշինյանի նախկին կողակցի հայտարարություններին։

Բադալյանը շարունակում է.

«Կամ, Կանդազն ի՞նչ գիտե, թե ինչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ հաղորդագրություններ են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԱԾ-երի միջոցով, ի՞նչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը, որ Ալիեւը չէր կրակում երկու տարի: Կանդազն այդ մասին շատ բան չգիտե, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կողքին եղել է ոչ թե Կանդազը, այլ Աննա Հակոբյանը:

Իսկ 44-օրյա պատերազմը միայն այն չի եղել, ինչ եղել է մարտադաշտում: 44-օրյա պատերազմը ունեցել է հսկայական քաղաքական հետնաբեմ, ու այդ հետնաբեմից՝ այո, Աննա Հակոբյանն ավելի է տեղյակ, քան լեգենդար հետախույզ Կանդազը: Ընդ որում, 44-օրյա պատերազմն իր այդ հետնաբեմով իրականում շարունակվել է նաեւ նոյեմբերի 9-ից հետո: Եվ, օրինակ Կանդազն ի՞նչ գիտե, թե ինչու՞ էր Արցախի հայաթափման վերջին ակտից շատ կարճ ժամանակ առաջ Աննա Հակոբյանն այս անգամ էլ ֆոտոսեսիա անում Էյնշտեյնի խոսքերը պատկերող շապիկով ու գրքով՝ թե «ճամպրուկով իրերը միակ բանը չէ, որ իր հետ բերում է փախստականը»:

Իհարկե, Աննա Հակոբյանը շատ ավելին գիտե արցախյան ողբերգության հետնաբեմի մասին:

Հարցն այն է միայն, թե հայ հանրության առաջ երբեւէ կբացվի՞ արցախյան 44-օրյա պատերազմի, ու դրան հաջորդած իրադարձությունների հետնաբեմը, , թե՞ ոչ:

Իսկ Կանդազը՝ լեգենդար հետախույզ է, որը գիտե, թե ինչ է մարտադաշտը, ինչ է մարտը, ինչ է մարտական խնդիրն ու այն լուծելը, ինչ է սեփական հող պաշտպանելը, ինչ է՝ կյանքն ու կռիվը: Կանդազը ապրել ու կռվել է մարտադաշտում, ոչ թե հետնաբեմում»։

Նմանատիպ նյութեր

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ»

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հրապարակված նոր սահմանադրության նախագծում մի արտառոց կետ էլ կա` հավերժ իշխանություն լինելու ծրագիր ունեցող ՔՊ-ի ցանկությամբ: Ըստ այդ կետի, ԱԺ ընտրական ցուցակներից երբ թեկնածուներ են տեղափոխվում կառավարություն՝ վարչապետի կամ նախարարի...

Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է. տնտեսագետ

Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է։ Այն արդեն մերժվել է։ Հիմա գանք մի հարցի, որը կարևոր է այս պահին։ Մեր ընկեր Վարազդատ Հարությունյանը հետաքրքիր միտք է առաջարկել։ Եթե ներկայացված նախագծի...

Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան

Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրել է․ «Այսօր հրապարակված Սահմանադրության նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց այն, ինչ մեզ համար վաղուց պարզ էր․ Սամվել Կարապետյանը կալանավորվել է այս գործընթացին դեմ կանգնելու և Հայաստանի ինքնիշխանությունը...

Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. հայտարարություն

Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. հայտարարություն

Հայկական խոզաբույծների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, խոզաբույծներ, գյուղացիներ և ոլորտի պատասխանատուներ, ​Քիչ առաջ ստացել եմ խիստ մտահոգիչ տեղեկություն. Արմավիրի մարզի Լենուղի գյուղում (ժողովրդին հայտնի նաև որպես 6-րդ...

Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է

Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի թիվ 14 շենքի դիմաց բախվել են 33-ամյա Աղվան Փ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 34-ամյա Վաչե Մ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի...