Այս իշխանությունը չունի հարգանք լրատվամիջոցների հանդեպ․ Արմինե Օհանյան 

31 Մարտի, 2026

«Մամուլի ազատության մասին խոսակցությունը սկսելուց ես միշտ հետևյալ նախադասություն եմ ասում՝ երբեք իշխանությունը մամուլին չի սիրում, երբեք լրագրողները զերծ չեն ճնշումներից: Եվ դա բոլոր երկրներում է»,- Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում նշեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

«30 և ավելի տարիներ լրագրության մեջ եմ, նաև իմ նկատմամբ եղած իրադարձությունների սպեկտրում եմ վերլուծություն անում և տեսնում եմ, որ միշտ իշխանությունների կողմից եղել են տարբեր բնույթի ճնշումներ, բայց այն, որ կունենանք փողոցից, քաղհասարակությունից, մամուլից եկած իշխանություն, որը կկիրառի դաժան ճնշումներ լրատվամիջոցների նկատմամբ, ճիշտն ասած, ես գոնե 2018 թվականին չէի պատկերացնում:

Հակառակը, ինձ թվում էր, որ նախկին խմբագիր, նախկին լրագրողներ, քաղհասարակության ներկայացուցիչները` Քաղաքացիական պայմանագիր կոչվող խումբը, որ իշխանության է եկել, պետք է ավելի բարենպաստ միջավայր ստեղծի լրագրողների համար, պետք է մեզ գնահատեն, գուցե նաև արտոնյալ պայմաններ ստեղծեն, որպեսզի լրատվամիջոցները գործեն, որովհետև իրենք իրենց մաշկի վրա զգացել են այդ ճնշումները և պետք է հետևություններ արած լինեին: Բայց ցավոք սրտի, 2018-ից հետո բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան ԶԼՄ-ների հետ կապված, որոնք վկայում են այն մասին, որ այս իշխանությունը չունի հարգանք լրատվամիջոցների հանդեպ, չի գիտակցում ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը հասարակության մեջ, ընդհակառակը՝ ամեն գնով փորձում է փակել մեր բերանը, զսպաշապիկ հագցնել, այնպես անել, որ մեր աշխատանքի հնարավորությունները սուղ լինեն, մենք ավելի կաշկանդված լինենք»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ...

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու...

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի...

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով։ Հրավիրել էր արցախցիների, ՀՀ պետական գերատեսչությունների...

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է։ Այս անգամ ահազանգը Քանաքեռավանից է․ «Ժողովուրդ» օրաթերթը բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ բնակիչներին զգուշացրել են՝ մատակարարվող ջուրն աղտոտված է, և մինչև խնդրի...