Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան

31 Մարտի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Քիչ առաջ Երեւանի քնչական վարչության մոտ էի Աղվան Վարդանյանի հետ, որտեղ ձերբակալված եղբայրների փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ։
Եղբայրների ձերբակալման եւ մեղադրանքի խայտառակ փաստի մասին արդեն բազմաթիվ առիթներով արտահայտվել ենք։
Առաջին իսկ պահից «Հայաստան» խմբակցության իմ գործընկեր պատգամավորների հետ պատրաստակամություն ենք հայտնել ամեն կերպ աջակցել նրանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես վարվել ենք անցնող տարիներին բոլոր քաղբանտարկյալների դեպքում։
Այս անգամ եւս, մեր գործողությունները եղել են պաշտպանական թիմի, ընտանիքի անդամների կարծիքը հաշվի առնելով։
Հիմա էլ, ցանկացած պահի պատրաստ ենք այս իշխանությունների բռնությունների, ապօրինությունների զոհ դարձած ու պատանդառված երիտասարդներին եւ հետագայում
հետապնդումների տակ հայտվող ցանկացած մեր հայենակցի 24/7 ռեժիմով աջակցել, սատարել ու պաշտպանել նրանց իրավունքները։

Նմանատիպ նյութեր

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...

Մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր․ Արթուր Խաչատրյանը՝ TRIPP-ի մասին 

«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։...

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմ» պետական...