Կարևոր է բարձրաստիճան պաշտոնյայի վարքագիծը, նրա պահվածքը դեպքի պահին․ պատգամավոր

30 Մարտի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ցեխոտ դեմքով կինը Իսպանիայի թագուհին է։
2024 թվականի նոյեմբերի սկզբին Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան հարձակման ենթարկվեցին զայրացած ամբոխի կողմից։

Իսպանիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղներից հետո (որոնք հարյուրավոր զոհերի պատճառ դարձան), թագավորական զույգն այցելեց ամենաշատ տուժած քաղաքներից մեկը՝ Պայպորտա։
Տեղի բնակիչները, ովքեր ծայրահեղ հուսահատված էին իշխանությունների ուշացած արձագանքից, թագավորական շքախմբին դիմավորեցին «Մարդասպաննե՛ր» վանկարկումներով։ Ամբոխը սկսեց նրանց վրա ցեխ, քարեր և տարբեր առարկաներ նետել։ Թագավորի և թագուհու դեմքերն ու հագուստը պատվեցին ցեխով։

Թագավորի թիկնապահները փորձում էին հովանոցներով պաշտպանել նրան, սակայն Ֆելիպե VI-ը հրաժարվեց հեռանալ և մոտ մեկ ժամ մնաց ամբոխի մեջ՝ փորձելով լսել մարդկանց ու հանդարտեցնել նրանց։ Սա կանխեց իրավիճակի հետագա սրումը հենց տեղում։
Ուշադրություն՝ թագավորի թիկնազորից որևէ մեկը որևէ քաղաքացու չհարվածեց։
Միջադեպից օրեր անց Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալեց երեք տեղացի բնակիչների։ Նրանց մեղադրանք առաջադրվեց թագավորական շքախմբի վրա հարձակվելու և գույքը (մասնավորապես՝ վարչապետի մեքենան) վնասելու համար։

Ձերբակալվածները ներկայացան դատարան, սակայն շուտով ազատ արձակվեցին՝ ստորագրությամբ (չհեռանալու պայմանով), քանի դեռ հետաքննությունը շարունակվում է։
Որևէ մեկը տերունական աղթքի պահին գետին չտապալվեց ու ցուցադրաբար բերման չենթարկվեց։
Իսպանիայի օրենսդրությամբ պետության գլխի վրա հարձակումը լուրջ հանցանք է, բայց հաշվի առնելով աղետի հուզական ֆոնը՝ դատարանը դեռևս վերջնական խիստ դատավճիռներ չի կայացրել։

Որովհետև այսպիսի դեպքերում միայն օրենքի տառը չի, որ կարևոր է։ Կարևոր է այն մթնոլորտը, որ դու ստեղծել ես երկրում, կարևոր է բարձրաստիճան պաշտոնյայի վարքագիծը, նրա արարքները, կարևոր է նրա պահվածքը դեպքի պահին։

Այնպես որ, դադարեք ձեզ զոհի տեղ դնել, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ուզում է ձեզ դատարանում տեսնել։ Մի մասն էլ, ուղղակի չի կարողանում իր զգացմունքները զսպել, երբ դուք համատարած պղծում եք ամեն ինչ»։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն...

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Մինչև Սահմանադրական դատարանը կհրապարակի որոշումը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում են։ «Ո՞րն է մեր հավատամքը, ո՞րն է մեր գաղափարական հենքը, ինչի՞ համար ենք մենք պայքարում։...

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի պաշտպանների բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։ ArmeniaSputnik-ին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: «Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին`...

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ, որում նշել է ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմական բնույթը և անդրադարձել երկու երկրների միջև երկխոսության...

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է։ Մենք սխալվել ենք մեր անվտանգության հարցը լոկալիզացնելով ու խոսույթ ստեղծելով, որ զրկանքներ ենք կրում Արցախի համար։ Դա եղել է Հայաստանի համար։ Այս մասին գրել է ԱԺ...