Գտեք մեկ մարդ, որին նշանակել եմ կարևոր պաշտոնի և եղել է ինձ ազգական․ Ռոբերտ Քոչարյան

28 Մարտի, 2026

 

Հրազդանում «Հայաստան» դաշինքի հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեց կադրային քաղաքականության մասին՝ նախապես քննադատելով ՔՊ-ի կադրային ոչ պրոֆեսիոնալիզմը։

«Մարդ չի կարող ղեկավար աշխատել, եթե ոլորտը չի հասկանում, ուղղակի չի կարող։ Եվ եթե ուզում ես իսկապես ոլորտը զարգացնել, պետք է մարդու նշանակես պաշտոնում, որը այդ ոլորտը զգում է, հասկանում է։ Սա անկասկած է։ Եվ այդպես է եղել իմ իմ նախագահության տարիներին։ Դրանով է պայմանավորված, որ մարդիկ երկար են աշխատել։ Արտգործնախարարը 10 տարի եղել է արտգործնախարար, արդարադատության նախարարը, եթե չեմ սխալվում, մոտ 9 տարի։ Ոստիկանապետը՝ Հայկ Հարությունյանը, 99 թվականից և այսպես շարունակ։ Երկար են աշխատել։ Եթե դու կարող ես, օրինակ, վեց տարում, յոթ տարում հինգ ոստիկանապետ փոխել, մի վեց-յոթ անվտանգության ծառայության պետ, նախարարներ կան, որ «սեմչկիայի» պես։ Առաջինը, փոխելու ապրանք են իրականում, բայց գոնե եթե տեսնում ես, որ հաջող չի, փոխում ես, գոնե տեղը մի մարդ բեր, որ արհեստավարժության ինչ-որ մակարդակ ունենա։ Այդ տեսանկյունից հիմա պատկերը խայտառակ է: 

Դուք վերցրեք՝ իմ տարիներին ինչքան էին աշխատում նախարարները, իրենց մասնագիտությունը․ երբեք չի եղել, որ, օրինակ, իրավաբանին նշանակեմ առողջապահության նախարար կամ բժիշկին՝ արդարադատության նախարար։ Նման բան չի եղել։

Ինչ վերաբերում է թայֆայական մոտեցմանը, ես 10 տարի նախագահ եմ եղել, գտեք մեկ մարդ, որը նշանակվել է կարևոր պաշտոնի, որը ինձ բարեկամ է կամ ազգական։ Ուղղակի գտեք, հրապարակեք այդ մարդու անուն-ազգանունը, որը կարևոր ինչ-որ կարևոր դիրքում էր ։ Չկա։ Կամ, օրինակ, համադասարանցի, կամ համակուրսեցի։ Իմ համակուրսեցիներից միմայն մեկը Մարտունու շրջանում միլպետ էր, այն էլ ես իմացել եմ իր նշանակման մասին հետո, որ այցելել եմ այդ մարզ։ Չգիտեի, Հայկ Հարությունյանը նշանակել էր։

Հիմա որ նայում ես՝ քավոր, սանիկ, աներձագներ, չգիտեմ ինչեր․․․ Էդ ձագերն էլ այնքան շատ են։ 

Ես մանկատնից չեմ եղել, ես էլ շատ բարեկամներ ունեմ, հարազատներ։ Բայց ինչ-որ մի պլանկա կա, որ այդ պլանկային հետևում ես, ասում ես՝ ամոթ ա սա խոսակցությունների թեմա չդառնա, վստահության կորուստի հարց չդառնա, թայֆա ձևավորելու մոդել չձևավորենք։ Հիմա այդ բոլորը ոչնչացրած է, սկզբունք չկա»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։

Հարցուպատասխանը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը եւ կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Այս մասին հայտնել է Փաշինյանն ու կարճ հոլովակ տեղադրել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Նշենք՝ դեռևս օգոստոսին էին լրատվամիջոցները գրել, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում կնշանակվի ՔՊ-ական...

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Արծվաշենի շուրջ տարածքների փոխանակման մասին քննարկումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքների և խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի ֆոնին հարցեր են առաջանում՝ ի՞նչ զիջումների է կգնա Հայաստանը, և արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է փոխադարձ քայլերի։...

Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան

Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան

Մեր իրականության մեջ մի «պարադոքս» կա. կայսրության դեմ (կարդա՝ Ռուսաստան, ԽՍՀՄ) և անպայման ինքնիշխանությունից անընդմեջ խոսողների համար սրբության սրբոց են նույն այդ կայսրության, ցանկալի է հատկապես դրա ԶՈւ ԳՇ-ի, գծած քարտեզները։ Այս մասին գրել իրանագետ Վարդան Ոսկանյանը։...

Դատական համակարգը յուրացված է, որոշումները կայացվում են երկրի ղեկավարի կողմից. Դանիելյան

Ավելի քան պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունում որոշումները չեն կայացվում այն վայրերում, որտեղ պետք է կայացվեն։ Դրանք կայացվում են այլ տեղից։ Դրա մասին բազմաթիվ փաստեր կան: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ...

Այսպիսի դեմքով ժողովրդավարություն․․․ «Կարճ ասած»

Մարդամեկն այսօր մինչ այս պահը 8 հատ գրառում է արել, որոնցից 5-ով փորձել է ժողովրդավար երևալ, 1-ով՝ մարդասեր․ իբր, որպես ժողովրդավարության աապացույց էլ ներկայացնումէ  աշխաատանքից ազատման դիմում։ Խոսում է ընտրական իրավունքի,...