Կատարել են Փաշինյանի հրահանգը․ «Հրապարակ»

28 Մարտի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է․ «Տաշիր կապիտալը», ինչպես հայտնի է, վարչական դատարան էր դիմել եւ վիճարկում էր ընկերությանը լիցենզիայից զրկելու որոշումը։ Անցած շաբաթ սկսված եւ շուրջ 30 ժամ տեւած դատաքննությունից հետո դատարանը մարտի 26-ին պետք է հրապարակեր որոշումը, սակայն հրապարակվեց երեկ երեկոյան: Ըստ ամենայնի, ծանրութեթեւ են անում՝ ինչպես ներկայացնել ու հիմնավորել քաղաքական որոշումը, քանի որ դատարանում որեւէ հստակ հիմնավորում չի հնչել։

Ավելին՝ դատական նիստի ընթացքում, որպես ապացույց, փորձում էին ներկայացնել դեպքեր, որոնք կատարվել են ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ժամանակ: Հիմնավորումների թվում 700 հազար սպառողի տվյալների ոչ ամբողջական հաշվառումն էր, էլեկտրաէներգիայի թերգրանցումները եւ հավելագրումներն էին, միացումների ժամկետների խախտումները, ընդհատումների մասին ոչ հավաստի տեղեկությունը, որոնց համար փաստական հիմքեր չեն նշվել։ Այդուհանդերձ, դատարանն անվավեր չճանաչեց ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշումը, հակառակ դեպքում ավտոմատ դադարելու էին նաեւ ժամանակավոր կառավարչի լիազորությունները, քանի որ նրա պաշտոնավարումը պայմանավորված էր հենց այդ որոշմամբ: Դատարանից այլ որոշում թերեւս չէր էլ ակնկալվում,կատարել են Փաշինյանի հրահանգը, որը Ռոմանոս Պետրոսյանին հատուկ է ընտրություններից առաջ գործուղել ՀԷՑ, որ այն ՔՊ-ականացնի եւ դարձնի իշխանության էլեկտորատը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 28․ 03․ 26

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հիմա էլ ԱՄՆ է մեկնում

Փաշինյանը հիմա էլ ԱՄՆ է մեկնում

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում Փաշինյանը...

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։ Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման...

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զատվելու խորհուրդն ու հրամայականը Այսօր ո՛չ անկախության տոն է, ո՛չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է, քանզի...