Բացառիկ. 2-5 մլն դրամի պարգևավճարներ՝ նախարարություններում ու մարզպետարաններում

27 Մարտի, 2026

Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը պետական բարձրաստիճան պաշտոնյաներին խոշոր պարգևատրումներ է արել: «News.5tv.am»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ, որոնցում նշված են պարգևատրումների չափերը:

Օրինակ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը ստացել է մոտ 4 մլն դրամ պարգևավճար, Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար Դավիթ Մելիքյանը  2 մլն 430 հազար դրամ: Պարգևատրվել է 32 պետական պաշտոնյա՝ նվազագույնը 2 մլն դրամի չափով:

Մոտ 4,5 մլն՝ Պաշտպանության նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարներին, ևս 4,5 մլն-ի չափով՝ Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարին, մոտ 4 մլն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Առողջապահության նախարարության, Կրթության գիտության մշակույթի և սպորտի գլխավոր քարտուղարներին, մոտ 4,8 մլն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարներին․․․։

Աստղաբաշխական պարգևավճարներ են տրվել նաև մարզպետարանների աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին 2.5 մլն-ի չափով։

Նմանատիպ նյութեր

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը․ «Փաստ»

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2027 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները կրկին սրել են իշխանության ու ընդդիմության տնտեսական հակադրությունները՝ բացահայտելով երկրի առաջիկա տարվա ֆինանսական քաղաքականության շուրջ առանցքային տարաձայնությունները։...

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ «Ժողովուրդ»

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, նոր Սահմանադրության նախագիծը հրապարակելուց հետո, իշխանությունները, կարծես թե, բախվել են մի իրավիճակի, որին այնքան էլ պատրաստ չէին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում լուրջ անհանգստություն է առաջացել...

Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»

Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական մտքի պատմության մեջ վերջապես հայտնագործվել է ինքնիշխանության պաշտպանության բացարձակ բանաձևը, որն իր պարզությամբ ու փայլով կարող է մրցել միայն հավերժական շարժիչի հետ։ Ըստ ընդդիմադիր գործիչների և քննադատական դիրքորոշում ունեցող...

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ»

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի կալանավայրում մահանալուց հետո դատարանը դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, փոխել է նույն քրեական գործով անցնող 3 մեղադրյալների՝ Անի Քոչարյանի,...

Դատական համակարգում «խուճապ է». «Ժողովուրդ»

Դատական համակարգում «խուճապ է». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դատական համակարգում անորոշության և ներքին լարվածության մթնոլորտ է ձևավորվել։ Նախագծի 85-րդ հոդվածը, որով նախատեսվում է գործող դատավորների համատարած վերագնահատում, լուրջ մտահոգություններ է...