Բացահայտվել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր

27 Մարտի, 2026

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում, ուժեղացրել է օդային և ցամաքային սահմաններով ՀՀ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների շրջանառության վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։

Մասնավորապես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որոշ քաղաքացիներ օդային ճանապարհով ժամանել են Հայաստանի Հանրապետություն և իրենց հետ բերել են ընդհանուր 113 մլն կանխիկ ՌԴ ռուբլի։

ՀՀ ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանից, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն այդ անձանց արգելանքի են վերցրել: Նրանք բերվել են ՊԵԿ hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, որտեղ և ձերբակալվել են։ Բացի այդ, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նաև տեղեկություններ այն մասին, որ մի շարք քաղաքացիներ, ժամանելով Հայաստանի Հանրապետություն, իրենց հետ պարբերաբար ներմուծել են 18-ից մինչև 100 մլն գումարի չափով կանխիկ ՌԴ ռուբլի։ Պարզվել է, որ ներմուծված կանխիկ գումարներն առձեռն տրամադրվել են Երևան քաղաքում գործող արտարժույթի որոշ փոխանակման կետեր:

Կանխիկ գումարներ տեղափոխած անձինք, խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները, դրանք փոխանցել են որոշ փոխանակման կետերի աշխատակիցների: Առանց համապատասխան ձևակերպումների ու փաստաթղթավորման կանխիկ ՌԴ ռուբլիները փոխանակել են ԱՄՆ դոլարի, որոնք էլ հետագայում արտահանվել են։ Տեղեկությունները փոխանցվել են ՀՀ կենտրոնական բանկ՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու և հետագա ընթացքը լուծելու նպատակով: Կատարված վերլուծությունները հիմք են տալիս ենթադրելու, որ կանխիկ եղանակով ներմուծված արտարժույթը ոչ միայն առանց համապատասխան ձևակերպումների փոխանակվում է փոխանակման կետերում, որը հետագայում արտահանվում է, այլ նաև առկա են ռիսկեր, որ նշված կանխիկ գումարները ստվերային եղանակով ներդրվում են տնտեսության տարբեր ճյուղերում՝ նպատակ հետապնդելով թաքցնելու հարկվող իրական օբյեկտները։

ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները, իսկ քաղաքացիներին՝ հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով զերծ մնալ խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցներ տեղափոխելուց և ֆինանսական գործարքներն իրականացնեն բանկային փոխանցումների միջոցով, որոնք առավել անվտանգ և թափանցիկ են։

Նմանատիպ նյութեր

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...