Մարդկանց խոսք ես տվել՝ խաբել ու ձայները հավաքել, իսկ հիմա ժողովրդից «թռած» ես ման գալիս․ Մեսրոպ Մանուկյան

26 Մարտի, 2026

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 111 շենք՝  ցույց տալու, թե ինչպիսի անմարդկային պայմաններում են ապրում շենքի բնակիչները։

Շենք 3-րդ աստիճանի վթարային է։

«Երևան քաղաքի բյուջեն 400 միլիոն դոլար է։ Միայն անցած տարի հավաքել եք 23 միլիարդ դրամ, հաջորդ տարի արդեն 30 միլիարդ եք հավաքելու։ Ուղիղ հարց եմ տալիս՝ այս մարդկանց գույքահարկը վերցնում եք, ի՞նչ եք տալիս։

Ուզում եմ քաղաքային իշխանությանը բռնեմ ու բերեմ՝ տեսնելու այս պատկերը։

Ուղիղ հարց եմ տալիս՝ բարոյակա՞ն է այս կերպարով, այս պայմաններում մարդիկ ապրում են»,-նշում է Մ. Մանուկյանը։

Բնակիչներից մեկն ասում է. «Գևորգ Պապոյանն ընտրության ժամանակ եկավ, այստեղ ժողով արեց, մենք բոլորս էլ հավատացինք իրեն։ Մի մարդու նման ընտրեցինք, հիմա էլ ո՞նց հավատանք։ Մեր հավատը լրիվ կորել է։ Սա ապրելու ձև չէ, ուղղակի գոյատևում ենք»։

Մ.Մանուկյանը դիմում է իշխանության ներկայացուցիչներին. «Հատուկ մեծաբերան Վահագն Ալեքսանյանի համար. «թե բա Երևանում գրունտային ճանանարհներ չկան, թե բա Երևանում երեխաների համար ստեղծել են արժանանատիվ պայմաններ»։

Ես առաջարկում եմ ՔՊ-ի երկու փոխնախագահներին՝ Վահագն Ալեքսանյանին, Գևորգ Պապոյանին, ձեռք ձեռքի բռնեն ու գան այստեղ։

Գևորգ Պապոյան, մարդկանց խոսք ես տվել՝ խաբել ու ձայները հավաքել, իսկ հիմա ժողովրդից «թռած» ես ման գալիս . . . Մարդիկ քե՛զ են հարցնում երիտասարդ

Նիկոլ Փաշինյան, Ձեր համար նորմա՞լ է, որ 8 տարվա մեջ 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել, բայց մայրաքաղաքում նման պայմաններում դեռ շարունակում են ապրել մեր հայրենակիցները»։

Մ.Մանուկանը շրջայց է կատարում Մալաթիա-Սաբաստիա համայնքով. «Հաղթանակ թաղամասում եմ,  ցույց եմ տալիս, որ քաղաքայիան իշխանությունն ուղղակի մոռացել է, որ նման թաղամաս կա, այդտեղ մարդիկ են ապրում։

Այստեղ բնակվող մեր համաքաղաքացիներն ինձ ասում էին՝ այստեղ սարքել են շինաղբի կենտրոն։ Իրենց մոտ տպավորություն է, որ ինչ- որ մեկը փող է վերցնում, բերում, այս աղբը լցնում է այստեղ։

Երևանը դարձել է բաց աղբավայր։

Այսօես կպահե՞ն Երևանը. ասում եք՝ 11 միլիարդ ավելացել է, լավ ենք կառավարել, բերեիք ու այս փողոցները սարքեիք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

ՀՀ–ում պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Սոցիալական փաթեթի ծրագիրը դադարեցնելու համար կառավարությունը օրենսդրական...

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե, սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական...

Ճեպազրույցում Եկեղեցու հանդեպ հնչեցրած սպառնալքիներից հետո՝ Փաշինյանն ընդունել է հավատքի հարցերով Սպիտակ տան  ներկայացուցչին

Ճեպազրույցում Եկեղեցու հանդեպ հնչեցրած սպառնալքիներից հետո՝ Փաշինյանն ընդունել է հավատքի հարցերով Սպիտակ տան ներկայացուցչին

Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին։ Նա  ողջունել է  այցը Հայաստան և կարևորել Սպիտակ տան հավատքի հարցերով զբաղվող գրասենյակի հետ ձևավորված երկխոսությունը։ Ուայթ Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ-ն սկսում է Արտաշատում քարոզարշավը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ-ն սկսում է Արտաշատում քարոզարշավը

Արտաշատի համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը սկսում է նախընտրական քարոզարշավը։ Նա հանդիպում է ունենում ընտրողների հետ։ Ընտրությունները, հիշեցնենք, տեղի կունենան հոկտեմբերի 25-ին։ Քարոզարշավն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախումբը: Մշակույթի օրերն անցկացվում են Երևանում և Գյումրիում։ ՌԴ նախագահի միջազգային մշակութային...