Բնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը․ «Ժողովուրդ»

26 Մարտի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նանե Ղազարյանը Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել 2025 թվականի մարտի 11-ին։ Մինչ այդ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքից, նա 2023 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի մարտ զբաղեցրել է Կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Սակայն ուշագրավ է, որ այդ ժամանակահատվածի համար նրա գույքի և եկամուտների հայտարարագրերը հրապարակված չեն։ Ներկայացվածը հանդիսանում է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիր։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց հայտարարագիրը և արձանագրեց հետևյալ պատկերը։

Անշարժ գույք

Նանե Ղազարյանը հայտարարագրել է Երևանում գտնվող մեկ բնակարան, որը գտնվում է նրա փաստացի տիրապետման ներքո՝ 90 և ավելի օր։

Տրանսպորտային միջոց

Նա ունի նաև 2012 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ևս հանդիսանում է 90 օր և ավելի տիրապետվող տրանսպորտային միջոց։

Պաշտոնյան ունի բաժնեմաս, որը ձեռք է բերել 2020 թվականի հունիսի 2-ին՝ 50,000 դրամ արժեքով։ Նրա բանկային հաշիվներում առկա է 425.39 դոլար և 684,390 դրամ, էլեկտրոնային հաշվում՝ 540 դրամ, իսկ կանխիկ՝ 3,450 դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները

Հաշվետու ժամանակահատվածում Ղազարյանը ստացել է 1,466,768 դրամ աշխատավարձ Կադաստրի կոմիտեից և 16,856 դրամ՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ից։ Ընդհանուր եկամուտը կազմել է 1,483,624 դրամ։ Միևնույն ժամանակ, նրա վարկային պարտավորության մայր գումարի մնացորդը պաշտոնը ստանձնելու պահին կազմել է 94,750 դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Նանե Ղազարյանը և նրա ամուսինը՝ Սարգիս Աբովյանը, ակտիվորեն ներգրավված են բիզնես ոլորտում։ Մասնավորապես, Ղազարյանը 100% բաժնեմաս ունի «ԼԵՄՈՆ ԹՐԻ» ընկերությունում, իսկ նրա ամուսինը՝ 100% բաժնեմաս հետևյալ ընկերություններում՝ «ԼԵՄՈՆ ԹՐԻ», «ՓՈՒԼՍԱՅԴ», «ԼԱՐՍԵՆ», «ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՃՇՇ» և «ՇԱՆՏԱՆ» ՍՊԸ-ներում։ Բոլոր ընկերություններում Ղազարյանի ամուսինը հանդիսանում է տնօրեն։ Միևնույն ժամանակ, «ԼԵՄՈՆ ԹՐԻ» ընկերության իր բաժնեմասը Ղազարյանը փոխանցել է հավատարմագրային կառավարման՝ Աննա Մանուկյանին․ պայմանագիրը կնքվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին և գործում է մինչև 2028 թվականը։ Ղազարյանը նաև «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր է։

Ուշագրավ է նաև, որ նրա մասնակցությամբ «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն 2024 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ՏԿԵՆ-ի հետ կնքել է խոշոր պետական պայմանագիր՝ Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների համար։ Պայմանագրի արժեքը կազմում է 3,624,000,000 դրամ, իսկ գործողության ժամկետը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը։

Ինչ վերաբերում է նրա ամուսնուն՝ Սարգիս Աբովյանին, ապա վերջինս հայտարարագրել է 4,670,000 դրամ և 10,300 դոլար կանխիկ միջոցներ։ Նրա հաշվետու ժամանակաշրջանի եկամուտը կազմել է 11,550,598 դրամ, իսկ վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը՝ 20,266,820 դրամ։

Խնդրահարույց հարցադրումներ

Այսպիսով, թեև ներկայացված է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիրը, մի շարք էական հարցեր մնում են բաց։ Նախ՝ ինչու չեն հրապարակվել այն ժամանակահատվածի հայտարարագրերը, երբ Նանե Ղազարյանը արդեն զբաղեցնում էր Կադաստրի կոմիտեում բարձր պաշտոն։

Մյուս կողմից, ուշադրության է արժանի, որ պաշտոնյայի ընտանիքը ակտիվ ներգրավված է բիզնես ոլորտում, իսկ այդ բիզնեսներից մեկը պետության հետ կնքել է միլիարդավոր դրամների պայմանագիր։ Սա առաջացնում է հարց՝ արդյո՞ք առկա են շահերի բախման ռիսկեր, և որքանով է ապահովված նման կապերի թափանցիկությունը»։

Նմանատիպ նյութեր

Շատերը Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը ՀՀ-ի և Արցախի ոսկե դար են անվանելու․ Վիկտոր Սողոմոնյան

Շատերը Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը ՀՀ-ի և Արցախի ոսկե դար են անվանելու․ Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար (2008-2022 թթ.) Վիկտոր Սողոմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահի ծննդյան 72-րդ ամյակի առթիվ՝ ընդգծելով նրա անգնահատելի դերը երկրի պատմության մեջ: «Ի սրտե շնորհավորում եմ Նախագահ Քոչարյանի ծննդյան 72-րդ...

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։ Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն...

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը. հայտնում են Կառավարությունից: Փաշինյան-Ալիև հանդիպումն անցկացվում է ընդլայնված կազմով. ՀՀ-ի պատվիրակության կազմում են Մհեր Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը և Արարատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական կազմում են Ջեյհուն...

Տակը բան լիներ՝ Մարտի 1-ի խայտառակության տակ չէին մտնի․ էլ փամփուշտ չունեն կրակելու․ Բագրատ Միկոյան

  «Նախագահ Քոչարյանի ռուսամետության հետ կապված՝ գիտեք, ամենևին վատ չէ, այլ շատ լավ է, որ Հայաստանում կա քաղաքական գործիչ, պետական այր, ով ռուսական իսթեբլիշմենթի բոլոր օղակներում ունի ազդեցություն և հարգանք։ Առավել ևս արդեն թշնամանքի...

Մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգ չի եղել. Ռուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման ջանքերի մասին

Մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգ չի եղել. Ռուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման ջանքերի մասին

Forbes Woman-ի հետ բացառիկ հարցազրույցում բարերար և Noôdome-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը խոսել է իր ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի 2023 թվականին ձերբակալությունից հետո տեղի ունեցածը, թե ինչպես է նա այժմ կառավարում իրենց ընտանեկան գործերը և բարեգործական նախագծերը, և...