«Ես հիշեցնեմ մինչև էթնիկ զտումը եղել է ինը ամսվա տոտալ շրջափակում։ Մարդիկ սոված էին, բարեկամներս այնտեղ էին ու այդ ինը ամսվա ընթացքում մատը մատին ինքը կոնկրետ և ՔՊ-ն չխփեց նույնիսկ հումանիտար օգնություն հասցնելու համար: Եվ դրանից հետո ասել փախա՞ծ եք, ուրեմն այդ աղջիկը պետք է երեխայով, այդ կինը պետք է այդ փոքր երեխայի հետ մնար այնտե՞ղ, որ դու հանգստանայի՞ր: Սա մի խայտառակություն է»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի երրորդ թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ կոնֆլիկտը, երբ Փաշինյանը անչափահաս երեխայի ներկայությամբ արցախցիներին անվանեց «փախածներ»:
«Ինքը վստահ է, որ ամեն ինչ կմարսի: 5000 զոհ տված, պատերազմում պարտվածը ո՞նց է մարսել, ընտրվել: Միգուցե մի քիչ այլ դաշտից օրինակ բերեմ: Ծնողը նույնիսկ ամենալկտի երեխային, իր երեխային ամեն ինչ ներում է, չէ՞, ամեն ինչ ներում է։ Փորձում է ինչ-որ բացատրել, ջան-ջիգյարով և այլն, ամեն ինչ ներում է։
Երբ մի ընտրազանգված չափից շատ սիրում է ղեկավարին, այդ ղեկավարին լկտիացնում է այդ սիրով, որովհետև այդ ղեկավարը սկսում է մտածել՝ ինչ ուզեմ կանեմ, մեկ է հետո կֆռցնեմ, կմանիպուլյացնեմ: Այդ էֆեկտը աշխատում է: Ժողովրդի մի մասը որդեգրել է իրականում քաղաքականապես թերհաս Նիկոլ Փաշինյանին և պատրաստ է ներել ամեն ինչ։ Ներել 5000 զոհ, ներել հսկայական կորուստներ։
Սա ավելի շատ հոգեբանական այսպիսի մի գործոն է, բայց մի պահ է գալիս, որ մարդիկ պետք է արթնանան: Ես շատ եմ նմանացնում այս վիճակը Սահակաշվիլիի վիճակի հետ։ Զուգահեռները շատ էին: Նույնիսկ այն ժամանակ, երբ երեք օրում իրենք պատերազմ սկսեցին Հարավային Օսիայում, պարտվեցին, հինգ օրում ջախջախվեցին, ըստ էության, և դրանից հետո ներվեց և Սահակաշվիլին շարունակում էր ղեկավարել։ Շատ նման է։ Այն ժամանակ, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը նամակ գրեց Սահակաշվիին։
Հետո եկավ մի պահ, որ Սակաշվիլին պարտվեց և հիմա բանտում է գտնվում։ Իրենց ճակատագրերը շատ նման են իրար։ Պարտություն բերած, սիրված, հետո այդ սերը 180 աստիճանով փոխված առաջնորդի ճակատագիր է։ Նույնը սպասվում է Նիկոլ Փաշինյանին»,- հավելեց նա։
Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...
Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...
Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...
Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...