Իշխանություններից էնքան հիասթափված ու կուշտ եմ, որ էլ չգիտեմ․ անհետ կորածի մայր

24 Մարտի, 2026

«Իշխանություններից էնքան հիասթափված ու կուշտ եմ, որ չգիտեմ։ Ես ոչ մի անգամ չէի գալիս, իմ երեխու խաթեր եմ եկել, որովհետև գիտեմ՝ ամեն մի չնչին բանի համար կարող է հանկարծակի գան ու մի բան կպցնեն վրան։ Եկել եմ այստեղ, որ ապահով լինեմ, տունը նստած չէի կարող հանգիստ լինել։ Նախարարության շենքի մոտ, որ երեխուս զրպարտեցին, ոչ մի բան չէր արել, եկան ձերբակալեցին, տարան նստացրեցին․ գիշերը գնացել եմ դատարան, չեն թողել անգամ իմ երեխուն տեսնեմ, կալանավորել են։ Բարեկամները զանգեցին, ասում են՝ Արսենին ի՞նչ է պատահել․ անակնկալ եկա, չոքերս թուլացել էր։ Պատկերացրեք՝ ես այդ կորուստների տեր, էդքան վշտի տեր մարդ, ասում են, որ մյուս երեխուս արդեն ձերբակալել են»,- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց տիկին Մարիամը, ում թոռը զոհվել է 44-օրյա պատերազմում, որդին՝ անհետ կորել, իսկ մյուս որդու՝ Արսեն Ղուկասյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել բողոքի ակցիա անելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Փաշինյանը. Բադալյան

Շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Փաշինյանը. Բադալյան

«Նարեկ Կարապետյանը՝ Ուժեղ Հայաստանի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը, խոսում է արցախցիների իրավունքի մասին՝ իրենց տուն վերադարձի իրավունքի մասին, միաժամանակ ավելացնում, որ դրա համար պետք է անցնենք շատ երկար աշխատանքային ճանապարհ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ...

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել Դանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի և ռուսական ռազմանավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Ռուսաստանը ուղղաթիռի...

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Դուք շատ շուտով կտեսնեք, թե ինչ է կատարվում։ Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թրամփը իր ելույթում հայտարարել էր, որ վերջին ամերիկյան...

Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ. Արա Պողոսյան

Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի առաջնորդները վերջապես կհասկանան, որ դիվանագիտությունը շողոքորթությունը, ճարպկությունը կամ ուղղակի ինչ-որ բան համոզելը չէ (բնականաբար խոսքը գործողների մասին չէ, սրանք անհույս են)։...

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել...