Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ»

24 Մարտի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կալանավորված երիտասարդի տանից տարել են հեռախոս, համակարգիչ, սակայն որևէ իր չեն հայտնաբերել ահաբեկչության քրեական վարույթին առնչվող։

ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։

ArmLur.am-ի՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները միջադեպի վերաբերյալ նոր, բացառիկ մանրամասներ են հայտնում՝ բացահայտելով երիտասարդի գործողության շարժառիթները։

Մասնավորապես, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, դյուրավառ շիշը նետած քաղաքացի Րաֆֆի Մանդալյանը իրավապահներին ցուցմունք է տվել, բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նա նշել է, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, և, իր համոզմամբ, հասարակության մեջ առկա է անտարբերություն և լռություն այդ հարցի շուրջ։

Մանդալյանի խոսքով՝ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակն է եղել կոտրել, իր ձևակերպմամբ, հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ քաղաքացիների մի հատվածը մտահոգված է երկրի ապագայով։

Ըստ նույն աղբյուրների՝ նա կանխամտածված կերպով գնացել է Ազգային անվտանգության ծառայության շենք ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով խուսափել մարդկային վնասներից և միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։

Իր բացատրությամբ՝ այդ քայլը կատարել է՝ «ինքնազոհության գնալով», միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը․ բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Հատկանշական է նաև, որ շշերը նետելուց հետո Րաֆֆի Մանդալյանը չի փորձել փախչել դեպքի վայրից։ Նա կանգնել է փողոցում և սպասել իրավապահներին։

Դատարանում ևս նա բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ հարց ուղղելով ներկաներին․ «Հայրենիքը վտանգի տակ է, մի՞թե դուք չեք անհանգստանում»։

Նշենք նաև, որ կալանավորված Րաֆֆի Մանդալյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Վերջինս մասնագիտությամբ անասնաբույժ է։

ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով»։

Նմանատիպ նյութեր

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը. մեկնարկել է ձայների հաշվարկը

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը. մեկնարկել է ձայների հաշվարկը

ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտված է, 317 տեղամասերը փակվել են: Մեկնարկել է ձայների հաշվարկը։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 12 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ 10 համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով...

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է քարով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։ Ինչպես դեպքի...

Սպիտակում ընտրողները չեն գտել իրենց անունները ցուցակներում

Սպիտակում ընտրողները չեն գտել իրենց անունները ցուցակներում

Սպիտակում ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ հանգիստ են ընթանում։ Դիտորդները, սակայն, մի շարք խախտումներ ու խնդիրներ են արձանագրել, որոնք էական ազդեցություն ունեցող չեն համարում, հայտնել է Ազատությունը։ Մասնավորապես, տեղական դիտորդները նշել են բաց քվեարկության և...

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին. Ղազինյան

Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին. Ղազինյան

ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ մնալով Ձեր տված մանդատին՝ հայտարարում եմ, որ որպես Ազգային ժողովի պատգամավոր որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին։ Ավելին՝ համոզված եմ, որ...

ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում

ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում։ Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 3 դեպքով կազմված...