Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան

23 Մարտի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյան գրում է. «Երեկ բոլորս ականատեսը եղանք մի ամոթալի տեսարանի, երբ Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում լեգենդար հրարուժան Մոսիյանի դստեր վրա՝ վերջինիս երեխայի ներկայությամբ։ Վարչապետի աթոռը զբաղեցնողի ցնցումները վկայում են մի բանի մասին․ շատ լավ հասկանալով, որ այլևս չունի հանրային աջակցություն՝ քննադատական խոսքի հանդիպելիս անցնում է սպառնալիքներին և վիրավորանքներին։ Այլևս չեն օգնում բեմադրված տեսարանները։

Մեր քաղաքացիները, մեծամասամբ, չեն ուզում խոսք փոխանակել մի ղեկավարի հետ, որը բերել է միայն աղետներ և կորուստներ։ Եվ հիմա, երբ աշխարհը տուրբուլենտության նոր շրջան է մտել, սա ծաղրում է մեզ և վարկաբեկում ողջ աշխարհի առաջ՝ ցուցադրելով իր սննդային նախընտրությունները։ «Աշխարհից անտեղյակ ամբոխի աչքում Գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է»․ Ջիվանի Բազմիցս խոսել եմ այն մասին, որ արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից։

Սրանց մոտ աշխատող բլոգերներն ու ֆեյսբուքյան գրչակներն արդեն տարիներ շարունակ տարածում են ներազգային ատելություն։ Վարչակարգի ղեկավարի բերանից դուրս եկած «փախած» արտահայտությունը ամենևին պատահական չէր․ սա խոսույթ է, որը հնչել է մինչ այս էլ՝ ԱԺ նախագահի, ՔՊ-ական պատգամավորների կողմից։ Ակնհայտ է, որ արցախցիների հանդեպ ատելության քարոզը նպատակային է։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ պնդում եմ, որ ատելություն, բռնություն, ներազգային պառակտում քարոզողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ կլինեն ֆեյսբուքյան օգտատերեր, թե պաշտոնյաներ։

Արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է իմանան, որ իրենք մենակ չեն՝ զգալով մեր ամենօրյա զորակցությունն ու աջակցությունը»։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...