Այս իշխանությունը փորձելու է վախի մթնոլորտ սերմանելով՝ ինչ-որ քանակի ձայներ ստանալ․ Ռոբերտ Քոչարյան

21 Մարտի, 2026

Այս պահին բոլորը դիրքավորվում են, թե ինչ ծրագրերով և ընդհանրապես ինչպես են հանդես գալու ժողովրդի առջև այս նախընտրական փուլում: Մեր դիրքավորումը դուք արդեն տեսել եք։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Աշտարակի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

«Ի՞նչն է դրական այս ամբողջ գործընթացում: Եվ սա չափազանց կարևոր է, որովհետև մենք վերջին մի քանի ամսվա ընթացքում անընդհատ խոսում էինք դրա մասին, որ պետք է ձևավորվեն խոշոր ընտրական միավորներ, ոչ թե մասնակցել, օրինակ ընդդիմադիր դաշտից 20-25 տարբեր կուսակցություններ կամ դաշինքներ, այլ ձևավորվեն խոշոր միավորներ: Ըստ էության, այս գործընթացը գնում է և սա ես բավական դրական եմ համարում, որովհետև սա հնարավորություն է տալիս առաջին հերթին չփոշիացնել ձայները և երկրորդը՝ հնարավորություն է տալիս ավելի հստակ ծրագրերով, երեք-չորս ընդդիմադիր միավորներով մտնել լուրջ պայքարի մեջ մեկ միավորի դեմ, միավորի, որը զավթել է իշխանությունը և որը մեզ տանում է, ոչ ոք չի հասկանում, թե ուր։ Կարծում եմ՝ իրենք էլ չեն են հասկանում, թե ուր են տանում այս երկիրը: 

Դրականը նաև այն է, որ իշխանությունը սատելիտ կուսակցություններ չունի, որոնք ինչ-որ ձևով նույնիսկ տեսական հնարավորություն ունեն հաղթահարել այդ 4%-անոց նախընտրական շեմը։ Արդեն ձևավորվում է մի դաշտ, երբ լինելու են խոշոր ընդդիմադիր միավորներ և մեկ իշխանական միավոր: Եվ եթե այդ ընդդիմադիր դաշտը համակարգված աշխատի, եթե իրար դեմ չաշխատեն, այլ բոլորը թիրախավորեն նրանք, ովքեր արհավիրք են բերել Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունը ինձ մոտ շատ մեծ է, որ հաջողություն անպայման ունենալու ենք:

Մենք պատրաստ ենք նման կարգի աշխատանքի և այդ մասին նաև մեր դաշինքի անդամները տարբեր հրապարակային ելույթներում նշում են: Սա ուղղակի մի քանի խոսքով ես նկարագրեցի այն ֆորմատը մասնակցության, որը այսօր արդեն ձևավորման փուլում է, արդեն նախանշվում է: 

Հիմա բովանդակության տեսանկյունից ի՞նչ վիճակում ենք մենք գտնվում ընդհանրապես։ Ես չեմ նախանձում այս փուլում իշխանությանը: Նայեք, նրանց համար բավական դժվար է ինչ-որ խոստումներով հանդես գալ մեր ժողովրդի առջև: Ի՞նչ պիտի ասեն: Առաջինը՝ մարդիկ ասելու են՝ ութ տարի իշխանության գլխին եք, էդ ինչ-որ խոսք եք տալիս դա պետք է արած լինեիք, ինչո՞ւ չեք արել։ Եվ երկրորդը՝ ամեն մարդ, եթե բացում է իրենց նախընտրական ծրագիրը 21 թվականի, տեսնում է, որ առնվազն 80%-ով արել են ճիշտ հակառակը։ Հարց է առաջանում ձեր խոստումները, ձեր ասածները գրոշի արժեք ուղղակի չունեն, քանի որ մենք այդ փորձը հարաբերվելու նմանատիպ իշխանության հետ արդեն ունենք, որ դուք կարող եք ասել մեկ բան և կյանքում անել ճիշտ հակառակը: 

Եվ այս ամենի պատճառով, իմ տպավորությամբ, իրենք մի թեզ են միայն մեջտեղ բերելու․ «եթե մենք չենք, ապա պատերազմ է լինելու»։ Ամենավտանգավոր թեզն է, բայց նաև ամենաստորացուցիչը։ Աննա Գրիգորյանը ասաց, որ սեփական ժողովրդի գլխին Ալիև տղա են բերում, որին բոբո սարքելով, որ հեսա կհարձակվեն, կհարձակեն ևս քվեններ կկորզեն ձեզանից, բայց մենք սա կանխատեսում էինք և եթե հիշում եք մեր նաև հրապարակային ելույթներում մեկ տարի առաջ, ութ ամիս առաջ, միշտ ասում էինք, որ սա միակ թեզն է, որից այս իշխանությունը փորձելու է կառչել և ինչ-որ ձև վախի մթնոլորտ սերմանելով, պատերազմից վախի մթնոլորտ ստեղծելով՝ փորձել ևս ինչ-որ քանակի ձայներ ստանալ: 

Քարոզարշավը իշխանությունը սկսել է մոտ մեկ տարի: Տարբեր ֆորմատներով փորձում են ինչ-որ նոր հետաքրքրություն ստեղծել մեր ժողովրդի մոտ: Հիմա թիթիզ ավտոբուսի թեման է բավական ակտիվ օգտագործվում: Այլ քաղաքական ուժերն այդ ընդդիմադիր դաշտից սկսել են մոտավորապես աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից, մենք սկսել ենք ընդամենը ամսի 16-ից։ Հիմա կարելի է ասել, թե մենք ուշանում ենք։ Մեր կարծիքով՝ ուրիշները շուտ են սկսել, այնքան անհրաժեշտ է։ Մենք ամբողջ թափով և համոզմունքով մտնում ենք այս պայքարի մեջ։ Ես ունեմ խոր վստահություն, որ հաջողության հասնելու ենք, և այդ հաջողության մեջ զգալի լուման ունենալու եք դուք»,- նշեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Նմանատիպ նյութեր

Ամոթալի է․ Փաշինյանը  օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Ամոթալի է․ Փաշինյանը օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդին շնորհավորում է օգոստոսի 8–ի առիթով, ու նաեւ շնորհավորում է այդ առիթով՝ Ադրբեջանի ժողովրդին։ Թվում է, թե սա պաթոս է։ Իրականում, սա եւս մի ամոթալի շերտ է, որ կա այս ուղերձում։ Ամոթալի է, որովհետեւ...

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր այն օրն է, երբ ցրեցին Մինսկի խումբը՝ անարգելով Արցախի հայերին։ Խոստացան հետ կանչել միջազգային դատարաններից մարդկության դեմ հացանգործությունների հայցերը, խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝...

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը․ Flip.am

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը․ Flip.am

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու տեղակալներ և առաջիկայում պատրաստվում է ընտրել նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին։ Հանրային հեռուստաընկերության...

Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է․Արթուր Ղամբարյան

Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է․Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքում գրել է. «ՈՐՈՇՈՒՄ դատավորի ինքնաբացարկի մասին ք. Երևան «___» __________ 2026 թ. ՀՀ __________ առաջին ատյանի դատարանի դատավոր ․․․․ (այսուհետ՝ Դատավոր), քննության առնելով թիվ ________ քրեական...

Առաջիկա օրերին սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն․ Սուրենյան

Առաջիկա օրերին սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն․ Սուրենյան

Հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին Հանրապետությունում սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն։ Օգոստոսի 9-ի ուշ երեկոյան, 10-ին, 11-ին, ՀՀ-ն կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում...