Չի կարող լինել ազգային պետություն առանց ազգային արմատների և ինքնության․ Լիլիթ Գալստյան 

21 Մարտի, 2026

Այսօր մեզ հուզող ամենահիմնական թեման անվտանգությունն է, բայց անվտանգությունը անկարելի է պատկերացնել առանց հոգևոր մշակութային անվտանգության: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Աշտարակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Այն իրականությունը, ինչի մեջ մենք ապրում ենք, պարզապես գիտության և մշակույթի գլխատում է: Ըստ էության, դա նաև ազգային պետության կազմաքումն է, որքան էլ մեզ ներշնչեն իրենց դպրոցաշինությամբ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, բայց իրականությունը բոլորովին այլ է, կառուցվել է մինչև հիմա ընդամենը 100 դպրոց և որոնց մի մասը ընդամենը վերականգնվել է և որակի մասին էլ չեմ խոսում։ Այսօր կանգնած ենք այն ողբերգական, ես կասեի մեր ազգային անվտանգությանը սպառնացող մի իրականության առջև, երբ այս իշխանությունները նախատեսում են փակել շուրջ 230 դպրոցներ, որոնց 70%-ը սահմանամերձ շրջաններում են: Ես էլ չբացատրեմ, թե ինչ է նշանակում սահմանամերձ շրջանում փակել դպրոց, դա նշանակում է փակել գյուղ, նշանակում է բացել թշնամու առաջ քո դարպասները»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական իրավական պայմանն է․ ադրբեջանցի պատգամավոր

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական իրավական պայմանն է․ ադրբեջանցի պատգամավոր

«Հարավային Կովկասում ամուր խաղաղության և անվտանգության ապահովումը պետք է հիմնված լինի ամուր իրավական հիմքի վրա»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Նիզամի Սաֆարովը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը...

Լևոն Արոնյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարներից է

Լևոն Արոնյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարներից է

Լևոն Արոնյանը 2 տուրից հետո 1.5 միավորով գլխավորում է 16-րդ XTX Markets London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը՝ կիսելով առաջին հորիզոնականը Նոդիրբեկ Աբդուսատորովի, Էնդի Վուդվորդի և Գավեյն Ջոնսի հետ։ Արոնյանի արդյունքները (2 տուրից հետո)՝...

46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը

46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը

Միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան 46 կազմակերպություններից բաղկացած կոալիցիան, որի կազմում են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) և Freedom Now-ն, կոչ է արել ԵԱՀԿ մասնակից պետություններին...

Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ «Հետք»

Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ «Հետք»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. նոյեմբերի 26-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման պատճառով։ Դատարանը գտել է, որ Բաբայանի գործի քննության ընդհանուր տևողությունը՝ մոտ 7 տարի, չի համապատասխանում...

Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. «Ազատություն»

Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Ուելնես»-ի շարժական գույքն օգտագործում է առանց հիմքերի. «Ազատություն»

«Մուլտի Ուելնես» մարզաառողջարանային համալիրի շարժական գույքը Երևանի քաղաքապետարանին ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքված չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարում էր, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող համալիրի շարժական գույքը հանձնվել է նրանց...