Օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել

20 Մարտի, 2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի՝ 2026 թվականի մարտի 20-ի հրամանով Արման Աբաջյանը նշանակվել է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության Լոռու և Շիրակի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող: Կոմիտեի նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանով՝ Արման Սարգսյանը նշանակվել է օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժնի պետի պարտականությունները  կատարող:

Հակակոռուպցիոն կոմիտեից հիշեցնում են, որ դեռևս 2025 թվականին Կոմիտեում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում օպերատիվ մեկ ստորաբաժանման հենքի վրա ձևավորվեցին ինքնուրույն կառուցվածքային միավոր հանդիսացող չորս օպերատիվ ստորաբաժանումներ: Ընդ որում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով՝ նույն վարչությունների կազմում ստեղծվեցին նախադեպը չունեցող մարզային ստորաբաժանումներ՝ Լոռու և Շիրակի, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինները:

Տարածքային ստորաբաժանումների ստեղծման նպատակն է՝ տեղերում թիրախային պայքար մղել կոռուպցիոն երևույթների դեմ՝ արագ արձագանքելով նմանատիպ դեպքերին, ինչպես նաև հասնել օպերատիվ ստորաբաժանման գործառույթների հստակեցմանը, լիազորությունների համաչափ բաշխմանը և ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործմանը:

Նմանատիպ նյութեր

Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։...

«Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն

«Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ։ Մենք վերահաստատում...

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։  Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև...

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։ «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է...

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը, հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանն իր հերթին հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով «Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ...