««Արևմտյան Ադրբեջան»-ի Սահմանադրություն՝ Հայաստանի վերածումը թուրքական աշխարհի վասալի». վերլուծաբան

20 Մարտի, 2026

«Արևմտյան Ադրբեջան»՝ Հայաստանի փոփոխվող սահմանադրությունը՝ երկրի վերածումը թուրքական աշխարհի վասալի:  Իր թելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ, «Alphanews.am» տեղեկատվական ցանցի վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը:

«Լրատվամիջոցների ձեռքի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության «նոր» Սահմանադրության նախագիծը, որն ավելի շատ հիշեցնում է կապիտուլյացիայի ակտ և ուղեցույց, որը նախատեսում է Հայաստանը վերածել Բաքվի և Անկարայի պրոտեկտորատի՝ «Արևմտյան Ադրբեջան» անվան տակ։ Բացահայտ «եվրոպական արժեքների» փայլուն շապիկի տակ թաքնված է ազգային պետականության հիմքերի քանդումը, որը պարտադրվում է արտերկրից։

Իլհամ Ալիևի պահանջով նախաբանից ջնջվել է Անկախության հռչակագրի մասին հիշատակումը։ Ազգային նպատակներից և Արցախից հրաժարումը ոչ թե «խաղաղության ճանապարհ» է, այլ  ճանապարհ է բացում «Արևմտյան Ադրբեջան»-ի նախագծի իրականացման համար։

Սահմանադրության նոր նախագիծը փաստացի կտրում է Հայաստանն աշխարհասփյուռ հայությունից։ Հայրենակիցների համար քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգի վերացումը վերածում է Հայաստանի Հանրապետությունը՝ բոլոր հայերի հայրենիքը, մեկուսացված տարածքային միավորի, որը կորցրել է կապը իր ինքնության հետ։

Խորհրդարանի վերահսկողության թուլացումը և կառավարության հաշվետվողականության վերացումը քաղաքական համակարգը վերածում է մոնարխիայի նման կառույցի, որտեղ երկրի ճակատագիրը որոշվում է սահմանափակ թվով անձանց կողմից, որոնք կախված են արտաքին ճնշումներից։ Հեռացված է 113-րդ հոդվածը, որը պատգամավորներին տալիս էր վարչապետից թափանցիկություն պահանջելու իրավունք։ Փաստորեն, սա ամբողջությամբ կրկնում է ադրբեջանական կառավարման մոդելը։

205-րդ հոդվածի փոփոխությունը իշխանություններին թույլ է տալիս դուրս գալ միջազգային միություններից (հատկապես ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ) առանց հանրաքվե անցկացնելու։ Սա բացում է ուղիղ ճանապարհ՝ նախկին դաշնակիցների հետ հարաբերությունները վերջնականապես խզելու և Հայաստանի «թուրքական աշխարհի» ներառման համար։

Հայաստանին պարտադրվում է վասսալի դեր՝ պատրաստ՝ իլյուզոր անվտանգության համար դառնալ Անկարայի և Բաքվի միության անբաժանելի մասը։ Այս սահմանադրությունը ոչ թե ինքնիշխան երկրի օրենք է, այլ տարածքի վերակազմավորման նախագիծ, որտեղ Հայաստանն այլևս որպես անկախ սուբյեկտ նախատեսված չէ։ Եվ այս մարդիկ համարձակվում են զվախեցնել ժողովրդին պատերազմով, մինչդեռ իրենք ակտիվ «պայքար են մղում քաղաքական ճակատում» Հայաստանի ինքնիշխանության դեմ»։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...