Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին և իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում են: Հաձնակատար Կոսը վերջին վեց ամիսների ընթացքում երկրորդ անգամ է աշխատանքային այցով գտնվում ՀՀ-ում:
Ըստ ՀՀ փոխվարչապետի՝ «Այս այցը նշանակալի է Հայաստանի և ԵՄ–ի միջև բոլոր ուղղություններով, համագործակցության խորացման առումով:
Հանձնակատարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային ուղուն։
Փոխվարչապետը Կոսի միջոցով երախտագիտություն է հայտնել Եվրոպական Միության ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար։






