4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով․ «Ժողովուրդ»

19 Մարտի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պաշտոնին նշանակվել է 2019 թվականին և այն եզակի պաշտոնյաներից է, ով իշխանության ձևավորման փուլից ի վեր շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը։ Թովմասյանը Նիկոլ Փաշինյանի սրտի պաշտոնյաներից է, քանի որ, երբ վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանը չունի կադաստրի վկայական, Թովմասյանը լուռ հետևում էր հանրության վրդովմունքին՝ ըստ էության համաձայնելով առանց կադաստրի երկրի Կադաստրի պետը լինելու հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Սուրեն Թովմասյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզեց, որ պաշտոնյան հայտարարագրել է մի քանի միավոր անշարժ գույք, բանկային զգալի միջոցներ, ինչպես նաև վարկային պարտավորություններ։

Ըստ հայտարարագրի՝ Թովմասյանը ունի ընդհանուր առմամբ 4 միավոր անշարժ գույք՝ դրանցից երեքը բազմամյա տնկիներ են Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում, իսկ մեկը՝ Երևանում գտնվող անհատական բնակելի տուն։ Սուրեն Թովմասյանը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև պաշտոնյայի ֆինանսական տվյալները և պարզեց, որ նա չունի կանխիկ դրամ, սակայն ունի տարբեր բանկային հաշիվներում կուտակված միջոցներ։

Հայտարարագրի թվային պատկերը՝

4 միավոր անշարժ գույք
3 բազմամյա տնկի՝ Արարատի մարզ, Փոքր Վեդի (համատեղ սեփականություն)
Անհատական բնակելի տուն՝ Երևան (համատեղ սեփականություն, գնված 2019 թ.)

Բանկային հաշիվներ
Սուրեն Թովմասյանը բանկային հաշիվներում ունի մոտ ընդհանուր 10,604,947 դրամ և 416 եվրո։ Նա կանխիկ միջոցներ չի հայտարարագրել։

Տարեկան եկամուտ
Աշխատավարձ («Կադաստրի կոմիտե»)՝ 14,376,240 դրամ
Աշխատավարձ (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան)՝ 1,137,504 դրամ
Ընդամենը՝ 15,513,744 դրամ

Վարկային պարտավորություն
16,503,396 դրամ (հիպոտեկային վարկ)

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև Սուրեն Թովմասյանի կնոջ՝ Անուշ Մարգարյանի հայտարարագրային տվյալները։ Վերջինս աշխատում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ որպես դասախոս։ Ըստ հայտարարագրի՝ Անուշ Մարգարյանը բանկային ավանդներում ունի ընդհանուր առմամբ 3,702,312 դրամ։ Բացի այդ, նրա բանկային հաշիվներում առկա միջոցները կազմում են 3,424,218 դրամ։ Պաշտոնյայի կինը նաև հայտարարագրել է 4,000,000 դրամ կանխիկ գումար։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա հաշվետու տարվա ընթացքում նա ստացել է 5,486,312 դրամ աշխատավարձ՝ նույն համալսարանից։

Խնդրահարույց հարցեր

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ պաշտոնյայի բանկային հաշիվներում առկա միջոցները բավականին զգալի են, այն դեպքում, երբ կանխիկ գումար չի հայտարարագրվել։ Միևնույն ժամանակ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ Թովմասյանի վարկային պարտավորությունը՝ 16,5 մլն դրամ, գերազանցում է նրա տարեկան եկամուտը, ինչը հարցեր է առաջացնում ֆինանսական բեռի և դրա սպասարկման վերաբերյալ»։

Նմանատիպ նյութեր

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...