Պարզվում է՝ աներձագը հատուկ սեր ունի պետհամարանիշների հանդեպ․ «Հրապարակ»

18 Մարտի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2021-ից ԱԺ պատգամավորներին այլեւս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրում, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Մենք քանիցս անդրադարձել ենք, որ ոմանք ծանր էին տանում աշխատակազմի այդ որոշումը, քանի որ արտոնյալ եւ տարբերվող համարանիշներով մեքենաներին ՃՈ տեսուչներն ավելի ներողամիտ են վերաբերվում` նրանց ճանաչում են, չեն կանգնեցնում։ Այժմ միայն խորհրդարանի ղեկավար կազմին՝ նախագահին, փոխնախագահներին սպասարկող մեքենաներն ունեն հատուկ համարանիշներ։

Օրինակ, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը տեւական ժամանակ աշխատակազմին չէր հանձնում պատգամավորի իր համարանիշները։ Պարզվում է՝ աներձագը հատուկ սեր ունի պետհամարանիշների հանդեպ: Իր վերջին թանկարժեք՝ 2021-ի արտադրության, 18 մլն դրամ արժողությամբ «Վոլվո» մեքենայի վրա փակցրել է 101 ՀՀ 04 համարանիշները: Մի կողմից, համարանիշների սերիան՝ ՀՀ, իր անվան եւ ազգանվան հապավումն է խորհրդանշում, մյուս կողմից՝ ԱԺ ղեկավարների համար նախատեսված պետհամարանիշներին է նման։

Նմանատիպ նյութեր

Ես ո՛չ 10․000 թոշակը կուզեի, ո՛չ էլ ասֆալտը՝ հայրենիքս կուզեի, հայրենիքս․ Հարցում

«Ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը որոշեց, որ թանկացնի ակցիզային հարկը: Արդյունքում ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը թանկանում են։ Սպասելի՞ էր»,- այս հարցն է տրվել Գյումրի քաղաքի բնակիչներին։ Կարծիքները՝...

Վեդիում ծորակի հարցի շուրճ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 4 ձերբակալված կա

Վեդիում ծորակի հարցի շուրճ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 4 ձերբակալված կա

Հունիսի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և համայնքային ոստիկանության գլխավոր...

Հայկ Մարությանի կուսակցությունն այլևս չի մասնակցի ՍԴ նիստերին

Հայկ Մարությանի կուսակցությունն այլևս չի մասնակցի ՍԴ նիստերին

Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր Ուժ» կուսակցությունը հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին։ Նման որոշում է կայացվել դատարանում իրենց դիմումը և հիմնավորումները...

Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան

Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան

«Ես նաև ասել եմ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այո՛, ես այն մարդն եմ, ով դա ասել է։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եվ սա լավ կետ է։ Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը՝ պնդելով, որ այն հերթական...

IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը․ Տիիգրան Ջրբաշյան

IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը․ Տիիգրան Ջրբաշյան

IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը։ Այս մասին գրել է  «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «ՀՀ կառավարությունը ներկայացրել է բջջային սարքերի IMEI համարների գրանցման և վերահսկման միասնական...