Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը կկազմի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ։ Այս մասին Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։
«Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի հետ կապված աճուրդային կարգավորումները ինչպես եղել են, այնպես էլ շարունակելու են գործել։ Այդ չափորոշիչներում որևէ փոփոխություն չի կատարվել։ Խոսքը բացառապես հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի մասին է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։





