Փաշինյանի աներձագի 8-րդ անշարժ գույքը իշխանության 7-րդ տարում

16 Հունիսի, 2025

Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը, 2024 թվականը սկսել է՝ 7, ավարտել՝ 8 անշարժ գույքով։ Այս մասին գրում է 168.am-ը։

Դեռ շաբաթներ առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի իր հայտարարագրում ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանը նշել է տարեսկզբին առկա հետևյալ գույքերի մասին․

2005 թվականին գնած և միանձնյա տնօրինվող 2 հողամասեր Ավան վարչական շրջանում,

2012 թվականին գնած բնակարանը Շենգավիթ վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, և բաժնային սեփականությամբ տնօրինվող, ժառանգություն ստացած անհատական բնակելի տունը։

2020 թվականին գնած անհատական բնակելի տունը և հողամասը Ջրվեժի Ձորաղբյուրում, որը տնօրինում է միանձնյա,

2021 թվականին Հրաչյա Հակոբյանը ձեռք է բերում իր հերթական՝ 7-րդ անշարժ գույքը՝ անհատական բնակելի տունը՝ դարձյալ Ձորաղբյուրում։

Տարվա ընթացքում՝ 2024 թվականի ապրիլին, Հրաչյա Հակոբյանը «Կապիտալ Բիլդ» կառուցապատող ընկերությունից ձեռք է բերում ևս մեկ անշարժ գույք, որն, ըստ հայտարարագրի, դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում․ գնումն արժեցել է 44 միլիոն 120․000 դրամ։

Իշխանական պատգամավորը շարունակել է պահպանել 2023 թվականին գնած 2021 թվականի արտադրության «Վոլվո» մակնիշի մեքենան, 2017 թվականին ձեռք բերած իր բաժնեմասը (ավելի վաղ նշել էինք, որ նրան է պատկանում «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ)։

Հրաչյա Հակոբյանի դրամական միջոցները

Պաշտոնյայի բանկային հաշիվների մի քանի մնացորդները տարեսկզբին ունեցել են հետևյալ տեսքը՝ 11․600 դոլար, 3․251․687 դրամ և 2000 եվրո, տարեվերջին արդեն՝ մնացորդները նվազել են՝ կազմելով 2,100,000 դրամ և 2001 եվրո, բայց աճել են կանխիկ միջոցները՝ 2,5 միլիոն դրամից հասնելով 3 միլիոն դրամի։

Հրաչյա Հակոբյանի հաշվետու տարվա՝ 13․527․605 դրամ եկամուտն էլ գոյացել է Ֆինանսների նախարարությունից ստացած 1․067․505 դրամ եկամտային հարկի վերադարձից, վարձակալության դիմաց ստացված 2,5 միլիոն դրամ վճարից, Ազգային ժողովի աշխատակազմից ստացած 9․960․100 դրամ աշխատանքային վարձատրությունից և, կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

ՔՊ-ականը նշել է նաև վարկի մասին, որի մայր գումարի մնացորդի չափը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 39․700․000 դրամ․ հիփոթեքի առարկա է նշվել բնակելի տան ձեռքբերման իրավունքը։ Նա տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 5․359․960 դրամ։ Եվ 3 միլիոն դրամ էլ պաշտոնյան ծախսել է անշարժ գույքի նորոգման համար։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...