Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

16 Մարտի, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում կոչ է արել Իրանին դադարեցնել հարվածները Մերձավոր Արևելքի երկրներին:

«Ես կոչ եմ արել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին անմիջապես դադարեցնել այն անընդունելի հարձակումները, որոնք Իրանն իրականացնում է տարածաշրջանի երկրների դեմ՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ իր միջնորդների միջոցով, այդ թվում՝ Լիբանանում և Իրաքում»,- գրել է Մակրոնը՝ X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք՝ Իրանն այս ընթացքում հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ բազաներին:

Նմանատիպ նյութեր

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ առանց արտաքին ուժերի միջամտության։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի պետական IRNA լրատվական...

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս պահին դրական որոշում չկա, Մասկը շարունակում է կրկնել, որ ժամանակն է գործարք...

Սիմոնյանի ֆինանսական պատկերը՝ պաշտոնից հեռանալուց հետո. ի՞նչ է հայտարարագրել նա․ «Փաստինֆո»

Սիմոնյանի ֆինանսական պատկերը՝ պաշտոնից հեռանալուց հետո. ի՞նչ է հայտարարագրել նա․ «Փաստինֆո»

Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ «Փաստինֆո»-ն համեմատել է այն 2023 թվականի հայտարարագրի հետ՝ պարզելու, թե ինչպես են...

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խստացնելու օրինագծին: Օրինագիծը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին թիրախային մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի կամ գազի հինգ խոշորագույն գնորդներից ներմուծվող ապրանքների վրա։ Օրինագիծը նաև...

Ազգային ամոթը մեր մեջ պետք է լինի․ սա մեր կողմից թույլատրված իրավիճակ էր․ Տաթևիկ Վիրաբյան

Ազգային ամոթը մեր մեջ պետք է լինի․ սա մեր կողմից թույլատրված իրավիճակ էր․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ իրականում ազգային ամոթի օրը էսօր չէր, այլ այն օրը երբ գիտեինք, որ էս օրը գալու է։ Ազգային ամոթը արդեն մեր մեջ պիտի լինի, որ բոլոր կարմիր գծերը հատված են, բայց մենք՝ անզօր։ Սա...