«Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել․ «Հրապարակ»

14 Մարտի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Փաստաբանական համայնքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հայաստանում էլեկտրոնային «բռասլետների» կրիզիս է այժմ: Խոսքն այլընտրանքային խափանման միջոցների կիրառության մասին է, որը գործում է 2023 թ. հունվարի 1-ից․ տնային կալանքում եւ վարչական վերահսկողության ռեժիմում գտնվողների ոտքին նման «բռասլետներ» են անցկացնում՝ վերահսկելու համար: Հիմա այնքան շատ են տնային կալանքի տակ գտնվողները, որ այդ սարքերը քչություն են անում: Պաշտոնական տվյալներով՝ դրանց թիվը գերազանցում է 1200-ը: Հիմա սարքերի քանակը չի բավարարում բոլոր նրանց համար, ում նկատմամբ տնային կալանք կամ վարչական վերահսկողություն են սահմանել` որպես խափանման միջոց, ուստի ոմանց թույլատրել են տուն գնալ, բայց «բռասլետներ» չեն անցկացրել:

Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ տանը «նստածներին» զգուշացնում են, որ տնային կալանքի պատժի ժամկետը կհաշվարկեն այն պահից, երբ «բռասլետ» ազատվի, եւ անցկացնեն հետապնդվողի ոտքին: Այսինքն՝ եթե, դիցուք, անձի նկատմամբ երկամսյա տնային կալանք են սահմանել, բայց «բռասլետը» նրան են տրամադրում մեկ ամիս ուշացումով, ստացվում է, որ նա երեք ամիս է այդ ռեժիմում մնալու, որովհետեւ ժամկետը հաշվվելու է «բռասլետ» տրամադրվելուց հետո, բայց մարդն այդ ընթացքում տնային կալանքի ռեժիմում է գտնվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 14․ 03․ 26

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակելը. Փաշինյան

Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակելը. Փաշինյան

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2025 թվականի օգոստոսի 8–ին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ...

Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել․ «Հրապարակ»

Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Գրել էինք, որ դեռեւս մոտ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին մեկական միլիոն դրամ գումարով էր պարգեւատրել, ինչից, սակայն, ազգընտիրները դժգոհ էին մնացել․...

Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»

Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վրեժն ու ատելությունն այնքան մեծ է, որ անգամ նրա համախոհների նկատմամբ է որս սկսվել։ Մեզ ասացին, որ Ծառուկյանի կալանավորումից հետո իրավապահներն արդեն հետաքրքրվում են նրան աջակցություն հայտնող,...

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

Զաքարիա սրբազանը, ամփոփելով օրը, գրառում է կատարել, ներկայացնելով Ավետիք Իսահակյանի 1956 թ․ հունիսի 23-ին՝ Կաթուղիկե Ս․ Էջմիածնի տոնին ասված խոսքից մեկ հատված․ «Ես սիրում եմ Էջմիածինը և պաշտել եմ Էջմիածինը, և քանի ողջ եմ, նույնը իմ հոգու մեջ պիտի կատարվի, և ամեն մի...

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր։ Երեքից որեւէ մեկի վրա հաձակումը դիտարկվելու է հարձակում երեքի վրա։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Սա էական զարգացում է, որը վերաբերելի է թերևս ոչ միայն Ծոցի...