Եթե առավոտյան արթնանում եք ու դեռ հայ եք՝ դա ինքնին պատերազմի առիթ է․ Քրիստինե Վարդանյան

13 Մարտի, 2026

Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Եթե առավոտյան արթնանում եք ու դեռ հայ եք՝ դա ինքնին պատերազմի առիթ է։ Եթե արթնանում եք, ներողություն խնդրում, որ դեռ կաք, ու հարցնում՝ «ինչո՞վ կարող եմ օգտակար լինել Էրդողանին»՝ դա վերջնական ու անշրջելի խաղաղություն է։
Եթե Սևանում լողանում եք՝ դա ջրային ռեսուրսների անօրինական զավթում է ու պատերազմ։ Եթե ափին կանգնած թուրքերից թույլտվություն եք հարցնում ձեռքերը լվանալու համար՝ դա խաղաղություն է։
Եթե զանգերը խփում են՝ դա աղմկային ահաբեկչություն է հարևանների նկատմամբ և պատերազմ։
Եթե զանգերի փոխարեն մուղամ եք միացնում, որ մարդիկ վարժվեն՝ դա խաղաղություն է։
Եթե ասում եք՝ «էս թուփը մերն է»՝ դա էսկալացիա է։ Եթե ադրբեջանցի սահմանապահին հարցնում եք՝ «ձեր վրանը մեր հյուրասենյակում դնե՞ք, թե՞ ննջարանում»՝ դա խաղաղություն է։
Եթե օգտագործում եք «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը՝ դա կոնֆլիկտային է։ Եթե ասում եք «Տարածքային միավոր N 29.800 (կամ ինչքան որ կմնա)»՝ դա կառուցողական խաղաղություն է։
Եթե պնդում եք, որ Երևանը 2800 տարեկան է՝ դա պատմական սադրանք է ու պատերազմ։ Եթե ասում եք, որ քաղաքը հիմնադրել է ադրբեջանցի խանը 1918-ին՝ դա խաղաղություն է։
Նիկոլ Փաշինյան՝ ինչ֊որ մի օր ապագայում»։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...