Փոխանակ մտածեն համայնքները զարգացնել՝ փակում են դպրոցները․ Գառնիկ Դանիելյան

13 Մարտի, 2026

Դպրոցաշինությունից խոսել սիրող իշխանությունները մտադիր են ողջ ՀՀ տարածքում փակել նոր կրթական հաստատություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Օրերս Նոյեմբերյան խոշորացված համայնքում էի։ Բնակիչները մտահոգված էին, որ Նոյեմբերյանում ևս կարող են փակվել միջնակարգ դպրոցներ։

Նշեմ, որ թեև ԿԳՄՍ նախարարության հերքումներին, հանրության շրջանում լայնորեն տարածվում են տեղեկություններ, որ սեպտեմբերի 1-ից մարզերում գործող 200-ից ավելի դպրոցներ դադարեցնելու են իրենց գործունեությունը։

Ըստ նույն տեղեկությունների՝ փակվող դպրոցների մի զգալի մաս Սյունիքի և Շիրակի մարզերում են։

Օպտիմալացման և միավորման անվան ներքո արդեն իսկ փակվել են դպրոցներ։ Դրանք հիմնականում սահմանամերձ գյուղերի դպրոցներն են, որտեղ աշակերտների քանակը չի գերազանցում 100-ը։
Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանն ահազանգում է, որ Ահնիձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցը ևս սեպտեմբերի 1-ից կարող է չբացել դռները աշակերտների առաջ։

Սա անթույլատրելի է․ փոխանակ մտածեն մեզ համար անվտանգային նշանակություն ունեցող սահմանամերձ բնակավայրերի զարգացման մասին, մի բան էլ՝ լուծարում են կրթական հաստատությունները։

Ի՞նչ է անելու փակվող դպրոցի անձնակազմը։ Ինչպե՞ս են աշակերտներն ամեն օր կրթություն ստանալու համար տեղափոխվելու մեկ այլ բնակավայր։

Նշեմ, որ 2000-2001 թվականներին Հայաստանի կառավարությունը մերժեց սահմանամերձ գոտիներում դպրոցների փակման առաջարկը՝ հասկանալով մեր անվտանգությանը սպառնացող հետևանքները։

Այս գործընթացը որևէ կապ չունի կրթության որակի բարձրացման, օպտիմալացման հետ։ Սա նպաստելու է գյուղերի դատարկմանն ու արտագաղթին։

Մինչդեռ, մեր պետության անվտանգության մեջ մեծ դեր ունեն  հենց սահմանապահ գյուղն ու գյուղացին։ Պետք է խրախուսել, որպեսզի բնակիչները մնան իրենց գյուղում, կազմեն ընտանիքներ և ապրեն արժանապատիվ պայմաններում։ Անթույլատրելի և վտանգներով լի այս ծրագիրը պետք է օր առաջ կասեցվի» ,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...