Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ-ն պարտվել է բոլոր պատերազմներում. Բորել

13 Մարտի, 2026

ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ Միացյալ Նահանգները Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր պարտվել է բոլոր պատերազմներում, բացի ՄԱԿ դրոշի ներքո մղված պատերազմներից։

Նրա կարծիքով՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունը կարող է կանգնեցնել միայն «դոլարի տոկոսադրույքի բարձրացումը, [ԱՄՆ-ում] գնաճը եւ ներքին [ամերիկյան] խնդիրները, եւ հենց սա է, ինչին Իրանը փորձում է հասնել իր պատասխանով»։ Բորելը TVE հեռուստաընկերության հարցազրույցում նշել է, որ Վաշինգտոնը չունի իսլամական հանրապետությունում գործողության հստակ ծրագիր։ «ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր պարտվել է բոլոր պատերազմներում, բացի ՄԱԿ դրոշի ներքո մղված պատերազմներից»,  նշել է նա։ «Այն, ինչ անում են ԱՄՆ-ը եւ Իսրայելը, այն է, որ ստեղծում են համաշխարհային էներգետիկ ճգնաժամ»,- կարծում է Բորելը։

Ինչպես ընդգծել է ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավարը, ներկայիս «եվրոպական կակոֆոնիան» մասամբ պայմանավորված է Եվրահանձնաժողովի իրավասությունից դուրս գտնվող հարցերի հայտարարություններով։ «Պայմանագրում հստակ նշված է, որ հանձնաժողովը չի ներկայացնում միությունը արտաքին եւ պաշտպանական քաղաքականության մեջ»,- հիշեցրել է նա՝ նշելով, որ այս գործառույթը գտնվում է Անտոնիու Կոշտայի նախագահությամբ գործող Եվրոպական խորհրդի իրավասության ներքո։

 

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...