Իրական Թուրքիան ու Ադրբեջանը ճանաչողները գիտեն, որ այդ երկու երկիրը ոչ մի րոպե անկեղծ չեն, երբ հայտարարում են «խաղաղության» մասին. թյուրքագետ

12 Մարտի, 2026

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր հարևանությամբ պատերազմը հասել է հերթական նոր փուլին, որտեղ պատերազմի լիարժեք թատերաբեմի (այլ ոչ թե ուղղակի հարվածների թիրախի) են վերածվում նոր երկրներ։ Այս պահին փաստացի նոր ցամաքային պատերազմ է Լիբանան-Իսրայելի միջև, իսկ հերթում սպասում են Սիրիան, Իրաքը և նույնիսկ արևելյան Աֆրիկան։

Այս պատերազմն արդեն իսկ ապացուցել է, որ եթե լավ, գիտահեն կերպով չես ճանաչում հակառակորդիդ, ուրեմն դատապարտված ես տապալումների։
ԱՄՆ-Իսրայել դուետի թերհաշվարկը այս պատերազմում (հիմնված «կսպանենք հոգևոր առաջնորդ Խամենեիին ու պետությունը ինքնաբերաբար կփլուզվի ու կհանձնվի» թեզի վրա) նորից բարձրացրել է արևելագետների՝ տարածաշրջանը ոչ թե մամուլի էջերից ու կարծրատիպերով իմացող, այլ իրական ճանաչող մասնագետների առանց այդ էլ բարձր վարկը ողջ աշխարհում։

Ու սա մեզ համար նաև անմիջական նշանակություն ունի. իրական Թուրքիան ու Ադրբեջանը ճանաչողները գիտեն, որ այդ երկու երկիրը ոչ մի րոպե անկեղծ չեն, երբ հայտարարում են «խաղաղության» մասին։ Ուստի այդ երկու երկիրը ճանաչողները գիտեն, որ թուրք-ադրբեջանական դուետի հետ չի կարելի այնպիսի հանձնվողական քաղաքականություն վարել, ինչպես որ հիմա արվում է ՀՀ դե ֆակտո իշխանության կողմից։ Դա թերհաշվարկ է, որը բերելու է տապալումների»։

Նմանատիպ նյութեր

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ...