Սոցինտերնը վերահաստատում է իր հավատն այնպիսի աշխարհի նկատմամբ, որը հարգում է մարդու ու ժողովուրդների իրավունքները. Մարիո Նալբանդյան

12 Մարտի, 2026

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահներից Մարիո Նալբանդյանը մարտի 12-ին Ժնևում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի ընթացքում, որպես Սոցիալիստական ինտերնացիոնալի ներկայացուցիչ, հանդես է եկել ելույթով․

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար պատիվ է այստեղ խոսել Սոցիալիստական ինտերնացիոնալի անունից։

Այն ժամանակահատվածում, երբ աշխարհը գտնվում է անկայունության մեջ, երբ միջազգային հարաբերությունները լարված են, և երբ օրենքի գերակայությունը չափազանց հաճախ անտեսվում է, Սոցիալիստական ինտերնացիոնալը վերահաստատում է իր հավատն այնպիսի աշխարհի նկատմամբ, որը հարգում է մարդու ու ժողովուրդների իրավունքները և նվիրված է մեր ժողովրդավարությունների պաշտպանությանն ու ամրապնդմանը։ Մենք հանդես ենք գալիս սկզբունքների վրա հիմնված միջազգային հարաբերությունների օգտին, ոչ թե ուժի կիրառման, հանդես ենք գալիս բազմակողմ համագործակցության, համաշխարհային զարգացմանն ուղղված նպատակների իրականացման, նեոգաղութատիրական ձգտումների դեմ պայքարի և հարստության կենտրոնացման սահմանափակման օգտին։ Մենք պաշտպանում ենք այնպիսի համաշխարհային կարգ, որտեղ ցեղասպանությունները, լինի դա Գազայում/Պաղեստինում, Դարֆուրում/Սուդանում, թե ռոհինջաների նկատմամբ Մյանմայում, կանխվեն, դադարեցվեն և պատժվեն։ Այս տեսլականը միամտություն չէ․ այն հիմնված է պատմության ծանր դասերի և այն կայուն համոզման վրա, որ մարդկային արժանապատվությունը չպետք է զոհաբերվի նպատակահարմարությանը կամ ուժային քաղաքականությանը։

Այս նույն ոգով է, որ Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհուրդը իր վերջին նիստում՝ Մալթայում, 2025 թվականի նոյեմբերին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին» բանաձևը՝ ընդգծելով, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական միջոցներով։ Գործընթացի հաջողության համար այն պետք է ներառի 2020 թվականի պատերազմից հետո և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված բոլոր անձանց հավաքական, կամավոր, անվտանգ, արժանապատիվ, անարգել և միջազգային երաշխիքներով ապահովված վերադարձը՝ լիարժեք պաշտպանությամբ ցանկացած տեսակի ահաբեկումից կամ հարկադրանքից։

Սոցիալիստական ինտերնացիոնալը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող մնացած հայ կալանավորվածներին` ներառյալ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին, ինչպես նաև կանխել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ գտնվող հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացումը կամ փոփոխությունը և պաշտպանել տարածաշրջանի պատմական ժառանգությունը։

Սոցիալիստական ինտերնացիոնալը, որպես համաշխարհային կազմակերպություն, այս անհանգիստ և անորոշ ժամանակներում վերահաստատում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ հարգանքի և դրանց պահպանումը ապահովելու անհրաժեշտությունը՝ համարելով դրանց խախտումը և բոլոր միակողմանի ռազմական գործողությունները՝ անընդունելի։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

12 մարտ 2026թ.

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...