ԵԽ 36 պատգամավորներ պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության հիմնարար վերագնահատում. Հայ դատ

12 Մարտի, 2026

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներ՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մարտի 11-ին պաշտոնական նամակ են հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության հիմնարար վերագնահատում։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարի Թուսենի նախաձեռնությամբ ուղարկված այս նամակը հետևում է մի շարք զարգացումների, այդ թվում՝ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ վերջերս կայացված ցմահ ազատազրկման դատավճիռներին և փաստագրված ապացույցներին, ըստ որոնց՝ Ադրբեջանն օգնում է Ռուսաստանին շրջանցելու ԵՄ պատժամիջոցները։

«Իմաստալից պայմանականության բացակայությամբ շարունակվող համագործակցությունը կարող է խաթարել Եվրոպական միության հեղինակությունը», — զգուշացնում են ստորագրողները՝ մատնանշելով քաղաքական ընդդիմության «համակարգային ճնշումները» և Ադրբեջանի խորհրդարանի կողմից ԵՄ դիվանագիտական ջանքերի «թշնամական» մերժումը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պահանջների կենտրոնում նաև 2023 թվականի ռազմական հարձակմանը հաջորդած չլուծված մարդասիրական ճգնաժամն է։ Նամակում բացահայտորեն դատապարտվում է «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների շարունակական ժխտումը»՝ ընդգծելով, որ ներկայումս նրանց վերադարձի իրավունքի համար չկա որևէ վստահելի շրջանակ, ինչպես նաև տեղահանվածների համար տնտեսական փոխհատուցման որևէ գործնական մեխանիզմ։

«ԵՄ-ն չի կարող լռել, երբ ամբողջ մի ժողովրդի հիմնարար իրավունքները ջնջվում են», — նշում են նամակագիրները՝ հիշեցնելով, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն արդեն իսկ ընդգծել է տեղահանված անձանց կարգավիճակի հարցի լուծման և քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հրատապ անհրաժեշտությունը։

Խորհրդարանականները նաև կոչ են անում իրականացնել հինգ անհապաղ քայլեր․

Մարդու իրավունքների վերանայում — ԵՄ–Ադրբեջան․ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի համապարփակ աուդիտ։
Թիրախային պատժամիջոցներ — ԵՄ մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի կիրառում՝ կամայական ձերբակալությունների համար պատասխանատուների նկատմամբ։
Բարձր մակարդակի երկխոսություն — անհապաղ գագաթնաժողով՝ տեղահանված հայերի իրավունքների և քաղաքական բանտարկյալների ազատ արձակման հարցերը քննարկելու համար։
Էներգետիկ համագործակցության կասեցում — ընդլայնված էներգետիկ համագործակցության սառեցում, մինչև Ադրբեջանը մարդու իրավունքների և պատժամիջոցների պահպանման ոլորտում գրանցի շոշափելի առաջընթաց։
Պատժամիջոցների շրջանցման դեմ միջոցառումներ — սահմանափակող միջոցներ այն կազմակերպությունների նկատմամբ՝ ներառյալ պետական SOCAR ընկերությունը, որոնք ներգրավված են ռուսական նավթի արտահանմանն աջակցելու գործում։
Նամակում Բաքվում պահվող հայ գործիչների դատավճիռները որակվում են որպես միջազգային մարդասիրական չափանիշների խախտում։ Բացի այդ, նշվում է ադրբեջանցի քաղաքացիների և ցանցերի մասնակցությունը «ստվերային նավատորմի» գործողություններին, որոնք թույլ են տալիս շրջանցել ռուսական նավթի նկատմամբ կիրառվող ԵՄ սահմանափակումները։

Եզրափակիչ մասում խորհրդարանականները նկատում են՝ 2025թ․ վերջից ձևավորված խորհրդարանական ակտիվությունը Կայա Կալասին տալիս է «հստակ քաղաքական մանդատ»՝ հայտարարություններից անցնելու դեպի սկզբունքային գործողություններ՝ օրենքի գերակայությունն ու միջազգային ներառականությունը պաշտպանելու համար»։

Նմանատիպ նյութեր

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ գերազանցեց ինքն իրեն։ Խորհրդարանական ընդդիմությանը ներկայացնելով որպես խաղաղության խոչընդոտ՝ վարչապետը երկու ճանապարհ առաջարկեց, որոնք, իր իսկ խոսքով, կարող են մեկը մյուսի շարունակությունը լինել։ «Կա՛մ մենք հանրային...

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նա դեկտեմբերին 3 այց է կատարելու Մոսկվա` մասնակցելու ԵԱՏՄ միջոցառումներին՝ վարչապետական, նախագահական ֆորմատներով, ինչպես նաեւ՝ ՌԴ ղեկավարության հետ երկկողմ քննարկման։...

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ անհամբերությամբ...

Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպասվող ՏԻՄ ընտրություններում ամենաինտրիգային համայնքներից մեկը Սևանն է, որտեղ երեք թեկնածուների պայքարն աստիճանաբար վերածվում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի դեմ համատեղ հակաքարոզչության։ Եվ ՔՊ-ն, և Վահրամ Գևորգյանը ունեն մեկ...

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ...