Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա. փորձագետ

9 Մարտի, 2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասֆալտապետության միֆը վերջնականապես փշրվեց: Երևանում փողոցներն ու մայթերը կարծես զորավարժարանի փորձադաշտ լինեն, ոչ թե մայրաքաղաքի ենթակառուցվածք։

Հայտնի է, որ վերջին տարիներին Երևան քաղաքի փողոցների ասֆալտապատման և մայթերի սալիկապատման վրա ծախսվել են միլիոնավոր դրամներ, ի դեպ, հիշեցնեմ, նույն «հերոս հարկատուների» տված գումարներով:
Իսկ հիշո՞ւմ եք, թե այդ ասֆալտի վրա ինչ տիպի էին ինքնահաստատվում պատասխանատուները, էլ ասելու չի: Իսկ արդյունքը` քանդված, փոսաշատ, փշրված փողոցներ ու մայթեր:
Իրականում հարկատուների տված փողերն են փշրվում ու փոշիանում ասֆալտի ու սալիկների հետ մեկտեղ:
Լավ, ինչու է այդքան խորը փոս առաջանում նոր կառուցված փողոցի վրա, և ինչու գործն ընդունելուց հետո այս վիճակի համար կապալառուները պատասխան չեն տալիս, նոր ասֆալտի հիմքի «գլխառադի» համար:

Մայթերի վիճակն էլ ավելի վատ է․ սալիկապատումից հետո անգամ մեկ ձմեռ չի անցել, և արդեն տեսնում ենք ճաքած, նստած կամ ամբողջությամբ քանդված, փշրված հատվածներ։
Սա այլևս չի կարելի բացատրել միայն եղանակով կամ ծանր երթևեկությամբ։ Խնդրի արմատը մեկ այլ տեղ է՝ կազմակերպված անպատասխանատվության և անպատժելիության մեջ։
Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա»:

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...