Մրգաշատում երկու բնակչի տուն է թալանվել. իրավապահները 5 ամիս է ոչ մի հետք չեն գտել. Շամշյան

9 Մարտի, 2026

Բնակարանային գողության դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 15-ին։ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներն այդ օրը հարսանեկան արարողության մասնակցելիս են եղել ու կեսգիշերից անց վերադառնալով տուն՝ այն հայտնաբերել են թալանված։ Տեղում պարզվել է, որ ոչ միայն այդ մի տունն են թալանել, այլ ևս մեկ տուն․ ընտանիքը նույնպես մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության։

Պարզվել է, որ տուն են մտել եվրոպատուհանը բացելու միջոցով և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, գումար՝ տուժողին պատճառելով մոտ 35 հազար դոլարի վնաս։ Հանցագործը կամ հանցագործները նույն գյուղում նույն օրը թալանել են նաև տուժած ընտանիքի պապիկի տունը, այնտեղից նույնպես տարել են խոշոր չափի գումար։ Այդ տանը նույնպես քննչական գործողություններ են կատարվել և նույնպես նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երեկ՝ մարտի 8-ին, Գ․ Շամշյանի հետ զրույցում ընտանիքի անդամներն ասել են. «Ինչպե՞ս կարելի է 5 ամիս շարունակ չբացահայտել գողության դեպքը, մինչդեռ ամբողջ Հայաստանը գիտի, որ ամեն մետրի վրա տեսախցիկներ կան։ Իսկ ինչ են անում քրեական հետախույզները, մի՞թե այդքան թուլացել են, որ նույնիսկ օպերատիվ ճանապարհներով չեն կարողանում գտնել տականքներին։ Բայց ոչ, վստահ ենք, որ տներ մտնողները լավ իմացել են, որ այդ օրը մենք մասնակցում ենք մեր հարազատի հարսանեկան արարողությանը և տանը մարդ չկա»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում...

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով...

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչարյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ...

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման պատասխանատուները կարծես աշխատում են ոչ թե «կանխարգելել», այլ «դեպքից հետո արձագանքել» սկզբունքով։ Սա պարզվեց նաև Ծավ գյուղի թունավորման դեպքով պայմանավորված, երբ հայտնի դարձավ, որ վերջին...

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, ե՛ւ...