Մոտենում են ընտրությունները, բարձրանում է քաղաքական իշխանությունների կեղծիքների ինտենսիվությունը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Կեղծիքների ուղղությունները բազմազան են, բայց ես այսօր կխոսեմ երեք կեղծ թեզի մասին, որոնք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչության զանգվածային զեղծարարության զինանոցն են կազմում: Կրճատ՝ ԶԶԶ։
Առաջին կեղծ թեզը, որ ՔՊ-ական քարոզչամեքենան շրջանառում է մեկ տարուց ավել, դա խաղաղությունն է: Իշխանությունները հայտարարում են, թե մեկ տարուց ավել է, ինչ սահմանին կրակոցներ չկան, ուրեմն խաղաղություն է։ Սիրելի հայրենակիցներ, ամեն փայլուն բան ոսկի չէ, ամեն հանդարտություն խաղաղություն չէ։ Պատմության մեջ եղել են պատերազմներ, օրինակ 100ամյա պատերազմը, որը ի դեպ 116 տարի է տրել, երկար է տևել, բայց դա չի նշանակում, որ մարտնչող կողմերը ամեն առավոտյան վեր էին կենում և գնում իրար հետ կռվում էին։ Տարիներ տևող հանդարտ փուլեր են եղել, պատերազմը վերջացել էր պատերազմը ծնած խնդիրը՝ Ֆրանսիայի գահի հարցը լուծվել է։ Այսօր այո պատերազմը ունենք, մենք ունենք պատերազմ։ Ունենք դա, քանզի թշնամու զավթիչ ուժերը մեր տարածքում են, օկուպացրել են մեր հայրենիքի մի հատվածը, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, դիտարկում են կարևորագույն մայրուղիները: Ադրբեջանը շրջափակած է պահում Հայաստան մտնող կապուղիները: Ադրբեջանցիները մշտապես միջամտում են մեր ներքին գործերին: Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը և պարզ քաղաքացիներ պատանդի կարգավիճակում Բաքվի զնդանում են։ Արցախցիները ենթարկվել են ցեղասպանության ու ուժով վտարվել իրենց հնամենի բնօրրանից։ Բաքվի ցեղասպան ռեժիմը արգելում է արցախցիներին վերադառնալ տուն։ Սա իհարկե խաղաղության լավագույն բնորոշիչներն են»,- ասաց նա։
Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...
Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...
Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...
Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...