Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր

4 Մարտի, 2026

Armlur.am-ը ահազանգ է ստացել, որ Վաղարշապատի «Մաքսիմ Գորկու» անվան N 5 ավագ դպրոցում լարված իրավիճակ է: Ըստ ահազանգի` կան հանցավոր ենթամշակույթ կրող խմբեր, որոնք պարբերաբար խնդիրներ են ունենում դպրոցում սովորող տարբեր երեխաների հետ, նշված դեպքերի և այդ խմբերի գոյության մասին գիտեն նաև դպրոցի ղեկավար կազմը, որոնք որևէ միջոց չեն ձեռնարկում: Արդյունքում, մարտի 3-ին դպրոցի բակում նշված «կլանի» մանակից 10-րդ դասարանի աշակերտներ 5-7 հոգով հարձակվել և հարվածներ են հասցրել մեկ այլ աշակերտի, հարվածողների ձեռքում եղել են նաև երկաթյա ձողեր, որի ընթացքում տուժած աշակերտը ստացել է մարմնական վնասվածք։

Միջադեպի մասին ահազանգ է հնչել ոստիկանություն: ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն ոստիկանությունը բավականին արագ է գործել ու հարցաքննել են շատ անձանց, այդ թվում դպրոցի սոց- մանկավարժներից մի քանիսին: Սակայն զարմանալի այն է, որ սոց-մանկավարժները չեն պատմել ողջ ճշմարտությունը՝ փորձելով քողարկել դեպքի իրական հանգամանքները, սակայն ոստիկանության օպերատիվ աշխատանքի շնորհիվ դեպքի ողջ հանգամանքները բացահատվել են, ձեռնարկվել են գործուն միջոցներ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երկաթյա ձողերով միջադեպի ծեծկռտուքը գործը արդեն ՀՀ քննչական կոմիտեում է։ ArmLur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից խոստացան պատասխանել մի փոքր ուշ:

Փորձեցինք կապ հաստատել դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, սակայն դպրոցից փոխանցեցին, որ տնօրենը դասալսման է: Պատրաստ ենք լսել նաեւ տնօրենին:
Ի դեպ այս դպրոցում 2023 թվականի 15-ամյա աշակերտը համադասարանցիների հետ միջադեպից հետո մի քանի օր անց մահացել էր։ Մահացած անչափահասի հարազատները հայտարարել են՝ երեխայի մահվան պատճառը եղել է դպրոցում աշակերտների ծեծկռտուքը։

«Էջմիածնի բժիշկ Կոնդյանի թոռը ծեծել է իմ բալին, դպրոցի փոխտնօրենի տղեն ծեծել է իմ բալին, կամերաները ֆիքսել են։ Ծեծել են։ Նարեկս ասաց՝ երեք հոգով են ծեծել, հիմա երկուսի անունը գիտենք»,- պատմել էր մահացած Նարեկի հորաքույրը։

Մինչդեռ դպրոցի էջմիածնի թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը նշել էր , որ աշակերտին որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, աշակերտների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ, ինչից հետո երեխան մասնակցել է դասապրոցեսին, եւ միայն օրեր անց ինքնազգացողությունը վատացել է, եւ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ մահացել է:

ArmLur.am-ը զրուցել է Էջմիածնի «Գորկու» անվան դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ։

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...