ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խստացվել է. ի՞նչ է սպասվում միգրանտներին

4 Մարտի, 2026

2025 թվականի փետրվարի 5-ից Ռուսաստանում ներդրվեց վերահսկվող անձանց ռիեստր, ինչը նշանակում էր, որ ոչ թե անձանց անունները որևէ պատճառով հայտնվում էին ինչ-որ ցուցակներում, այլ երբ անձը հայտնվում էր վերահսկվող անձանց ռիեստրում, նրա բանկային հաշիվները սառեցվում են և որևէ պետական գերատեսչություն նրան ծառայություն չի մատուցում: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

«Մարտի մեկից սկսած այս գերատեսչություններին միացավ նաև հարկայինը, և հարկային ծառայությունների նախ տեղեկանքի ձևը փոխվեց, որը այլևս թղթային տարբերակով չի, այն տրվելու է որպես էլեկտրոնային քաղվածք, և հարկերի չվճարումը կամ նման բանի հայտնաբերումը ևս կարող է հիմք հանդիսանալ, որ անձը հայտնվի վերահսկվող անձանց ռիեստրում։

Աշխատանքային միգրանտների աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձի չափը շատ էական նշանակություն ունի վերահսկվող անձանց ռիեստրում նրանց հայտնվելու հետ։ Երբ մեր քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում կնքում են աշխատանքային պայմանագիր, շատ հաճախ կա այդպիսի պրակտիկա, որ գործատուն, որպեսզի շատ հարկեր չվճարի կամ երբ անձը, որը ֆիզանձի հետ է կնքում ծառայությունների մատուցման պայմանագիր ինքը շատ հարկեր չվճարի, պայմանագրում նշվում է մի աշխատավարձ, իսկ աշխատողը ստանում է մեկ այլ գումար: Եվ երբ իր աշխատավարձի չափ կամ ավելին փորձում է ուղարկել, օրինակ Հայաստան իր հարազատներին, այստեղ տվյալները միանգամից փոխանցվում են միգրացիոն ծառայություն, անձը պետք է հիմնավորի, որտեղից են այդ գումարները, գումարների ծագումը, այլապես ինքը կհայտնվի վերահսկվող անձանց ռիեստրում և կարող է արտաքսվել»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան

«Բերքահավաքի լիալուսին»․ այս երեկո հայացք նետեք երկնքին։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 20։49-ին, կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»։ Այսպես են անվանում...

Նիկոլն ու Ալիևը «բանակցում» են ընդդեմ Հայաստանի․ պատգամավոր

Նիկոլն ու Ալիևը «բանակցում» են ընդդեմ Հայաստանի․ պատգամավոր

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով։ Իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով։ Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է «դե ֆակտո խաղաղության»...

Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն

Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով․ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մտթ. Ժ...

ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ

ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քպ վերնախավի նախարարները ամսական ստանում են մոտ ութ հազար ԱՄՆ դոլար որպես աշխատավարձ և պարգևավճար։ Եկեք փաստացի, ֆինանսատնտեսական և սոցիալական տեսանկյունից վերլուծենք միլիոնատեր քպ-ականների թեման։ 1. Եկամուտների և...

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում ինքնազգացողությունը վատացած 6 երեխաների վիճակը լավ է, արտառոց ոչինչ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին վստահեցրել է Այգեստանի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանը։ Երեկ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում դասերի...