Ձկնգող պատգամավորը, որ բանակից ինքնավնասումով ազատվել է, հարստանում է. «Ժողովուրդ»

4 Մարտի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեծամասնության ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանի վերջին չորս տարվա հայտարարագրերը ոչ թե պարզություն են մտցնում նրա ֆինանսական դրության վերաբերյալ, այլ ստեղծում են մի շարք լուրջ հարցադրումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով իշխանական պատգամավորի պաշտոնական հայտարարագիրը, պարզեց, որ 4 տարվա ընթացքում՝
ոչ մի անշարժ գույք,
ոչ մի նոր ներդրում,
ոչ մի խոշոր ակտիվ,
և միայն մեկ՝ 2003 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա։

Միաժամանակ կանխիկ միջոցները հետևողականորեն աճել են։

Թվերը, որոնք չեն համադրվում

Պատգամավորի դրամական միջոցները՝
2021 թ․՝ 4,7 մլն դրամ կանխիկ
2022 թ․՝ 9,0 մլն դրամ կանխիկ
2023 թ․՝ 10,0 մլն դրամ կանխիկ
2024 թ․՝ 12,0 մլն դրամ կանխիկ

Չորս տարում կանխիկը աճել է շուրջ 7,3 մլն դրամով։

Այս ընթացքում նրա հիմնական եկամտի աղբյուրը եղել է պետական աշխատավարձը՝ տարեկան մոտ 7,2–10,1 մլն դրամի սահմաններում։

Միևնույն ժամանակ առկա են վարկային պարտավորություններ՝
2022 թ․՝ 4,48 մլն դրամ
2024 թ․՝ 5,48 մլն դրամ

Այսինքն՝ պատգամավորը ունի վարկային բեռ, բայց նրա կանխիկ դրամական միջոցները աճում են։ Տնտեսական տրամաբանությամբ՝ վարկ ունեցող անձը սովորաբար ձգտում է նվազեցնել պարտքը, ոչ թե կուտակել մեծածավալ կանխիկ գումար։ Այստեղ պատկերը հակառակն է։ Սա ոչ թե պարզապես հաշվապահական մանրուք է, այլ ֆինանսական վարքագծի հարց, որը պահանջում է բացատրություն։

Զրոյական գույք՝ աճող կանխիկի ֆոնին

Կնոջ հայտարարագրերը՝ լրացուցիչ հարցերով

Պատգամավորի կնոջ՝ Մարիետա Նիկոյանի հայտարարագրերը ևս պարունակում են հակասական դրվագներ։«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակային տվյալները, որտեղ պատգամավորի կնոջ պաշտոնը նշված է որպես «Ազգային ժողովի պատգամավոր», մինչդեռ նա աշխատում է «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ»-ում՝ որպես առաջատար մասնագետ։

Կանխիկի աճ և մեքենաների արագ շրջանառություն

2021–2023 թվականներին հայտարարված են աշխատավարձային եկամուտներ՝ տարեկան մոտ 4,2–5 մլն դրամ, սակայն բանկային մնացորդներ գրեթե չեն արձանագրվել։

Միևնույն ժամանակ կանխիկ միջոցներն էլի աճել են՝
2022 թ․՝ շուրջ 2,4 մլն դրամ
2023 թ․՝ 3,6 մլն դրամ

2024 թվականին տեղի են ունեցել մի շարք տրանսպորտային գործարքներ՝
ձեռքբերում հարազատից՝ 300 հազար դրամով,
այլ մեքենայի գնում՝ 4 մլն դրամով,
նույն տարում վաճառք՝ 400 հազար դրամով։

Նկատենք, որ պատգամավոր Նարեկ Սարգսյանի կինը իր ավտոմեքենաներից մեկը գնել է հարազատ եղբորից՝ ընդամենը 300 հազար դրամով։ Մինչդեռ նույն ավտոմեքենան հայտարարությունների «List.am» կայքում տեղադրված առաջարկների համաձայն՝ 2009 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենաների միջին շուկայական գինը սկսվում է մոտ 4,700 ԱՄՆ դոլարից։ Այսպիսով, շուկայական արժեքի և գործարքի գումարի միջև առկա է էական տարբերություն։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նույն տարում նույն ավտոմեքենան պատգամավորի կինը վաճառել է այլ անձի՝ Արթուր Դավթյանին, ընդամենը 400 հազար դրամով։ Սա թերևս պետք է հետաքրքրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Տարեվերջին պատգամավորի կինը ուներ՝
4 մլն դրամ կանխիկ,
4,36 մլն դրամ աշխատավարձ,
4,5 մլն դրամ փոխառություն,
զրոյական բանկային մնացորդ։

Կրկին նույն պատկերը՝ կանխիկի գերակայություն, պարտավորությունների առկայություն, բանկային հաշվեկշռի նվազագույն ցուցանիշներ։

Հիշեցնենք, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության է եկել թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգով։

Այդ դեպքում իշխանական պատգամավորի հայտարարագրերում առկա ֆինանսական հակասությունները չեն կարող դիտվել որպես «մասնավոր գործ»։

Խոսքը վերաբերում է՝
կանխիկ միջոցների շարունակական աճին պետական աշխատավարձի պայմաններում,
վարկային բեռի և կուտակումների զուգահեռ գոյությանը,
բանկային համակարգից փաստացի դուրս պահվող միջոցներին,
գույքային կտրուկ կամ անտրամաբանական փոփոխություններին։

Դրանք բավարար են՝ առաջացնելու ապօրինի հարստացման հնարավոր հատկանիշների ուսումնասիրության անհրաժեշտություն։

Եթե իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարը համարում է առաջնահերթություն, ապա առաջին հերթին պետք է հստակություն ապահովի սեփական շարքերում։

Հիշեցնենք, որ Նարեկ Գրիգորյանն այն անձն էր, որինքնավնասումով բանակից ազատվել է»։

Նմանատիպ նյութեր

Առաջարկվում է բարձրացնել մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները և սահմանափակումներ մտցնել էլեկտրական ինքնագլորների համար

Առաջարկվում է բարձրացնել մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները և սահմանափակումներ մտցնել էլեկտրական ինքնագլորների համար

Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է մի շարք ճանապարհային խախտումների համար տուգանքները 5 հազարից բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ սահմանելով նաև լրացուցիչ տուգանային միավորներ։ Մասնավորապես, խստացվելու են սխալ կայանման, կանգառի արգելքի և մինչև...

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են օրենսդրական հիմք ստեղծել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի համար

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են օրենսդրական հիմք ստեղծել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի համար

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին առաջարկել է ձևավորել օրենսդրական հիմք «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գործընթացի համար և վերանայել իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալ ցանկացող անձանց...

Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան

Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան

Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Թույլ չենք տալու Սահմանադրության փոփոխությունը՝ անկախ նրանից, թե որքան երկար ինձ կպահեն կալանքի տակ»,-...

Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի

Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի

Խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս վերջին օրերին մի քանի լորդերի և լորդուհիների հրապարակային չքմեղանալուն է ուղղված։ Նրանք պնդում են, թե չի կարելի տեսախցիկների առաջ դաստիարակել դրա ակնհայտ պակասն ունեցող անձին, որ դա հարիր չէ քաղաքակիրթ...

«Կամ թույլ կլինենք, ու մեզ կխժռեն, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք»․ Վարդանյանը մեջբերեց Մաթևոսյանին

  «Որ այս դահլիճում հայեցի խոսք հնչի, այսօր ուզում եմ մարգարիտներ շաղ տալ։ Հրանտ Մաթևոսյանից։ Զուտ մեջբերումներ «Ես ես եմ» էսսեներ-հարցազրույցներ գրքից»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ ամբիոնից մեջբերումներ...