Իսրայելը հայտնել է Թեհրանում կառավարական շենքերին հարվածելու մասին

3 Մարտի, 2026

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկրի ռազմաօդային ուժերը «զգալի ուժով» հարվածել են Թեհրանում գտնվող կառավարական թիրախներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նա նշել է, որ Իսրայելը շարունակում է սահմանափակել նաև Իրանում հրթիռների արձակման հնարավորությունները։

Կացի խոսքով՝ Իրանի դեմ գործողությունը «կշարունակվի ամբողջ ուժով այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Telegram-ում տարածված հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ «հսկայական զինամթերք» է նետվել Իրանի նախագահական գրասենյակի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի շենքի վրա։

Նշվում է, որ հարված է հասցվել նաև ռազմական ուսումնական հաստատությանը և «ռեժիմի լրացուցիչ կարևոր ենթակառուցվածքներին»։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

 

Նմանատիպ նյութեր

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն...

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի՝ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով․ CNN

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի՝ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Անկարա է մեկնել բացառապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ ունեցած հարգանքից դրդված։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Սպասվում է, որ Թրամփը Անկարա կժամանի երեքշաբթի առավոտյան։ Թուրքական կողմը նրա համար...

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի նշան բողոքի փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը և պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Արմավիրի...

«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է եղել

«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է եղել

Հուլիսի 6-ին՝ ժամը 17։26-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում․ առկա է հետագա քարաթափման վտանգ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ...

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը

Հուլիսի 7-ին Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը։ Այս մասին գրում է թուրքական մամուլը։ Երկու օր շարունակ Թուրքիայում կլինեն Դաշինքի 32 անդամ երկրների ղեկավարները, ինչպես նաև հազարավոր դիվանագետներ, լրագրողներ և ֆորումի...