Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում. «Հրապարակ»

3 Մարտի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ ներկուսակցական ընտրությունների 2-րդ փուլը կմեկնարկի այս ամսվա վերջին․ մարտի 28-29-ը կուսակցության Երեւանի կենտրոնական գրասենյակում նույն սկզբունքով` ավելի քան 1000 պատվիրակներ կընտրեն առաջին փուլով անցած առաջին 50 թեկնածուին եւ կորոշեն վարչապետի թեկնածուին, չնայած բոլորը գիտեն, որ որոշելու բան չկա։ Մինչ այդ 50 թեկնածուները միասին իբրեւ թե մարզային կառույցներ են մեկնում` քարոզարշավի:

Անցած շաբաթ-կիրակի մեկնարկը տվել են․ 2-ական մարզ են այցելել, որտեղ հավաքում են տարածքային կառույցների անդամ-ընտրիչներին եւ հատ-հատ ներկայացնում իրենց կենսագրությունը, անցած ճանապարհը, իրենց մասին պատմող տեսահոլովակներ են միացնում եւ համոզում, թե ինչու հենց իրենց պետք է ընտրեն։ Իսկ իրականում, հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկն են տվել․ մեկնում են մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու:

Նմանատիպ նյութեր

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: Թե ինչ վարույթների մասին է խոսքը՝ Քննչական կոմիտեն չի մանրամասնում:...

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում

Հայաստանի տարածքը շարունակում է մնալ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, սակայն առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։ Ինչպես հայտնում է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը, վերջին չորս օրերին Հայաստանը գտնվում է Սևծովյան բավականին ակտիվ ցիկլոնի...

Իշխանությունը փորձում է ընդհանրապես չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին․ Արման Աբովյան

  «Այսօր Հայաստանի Հանրապետությունում կատաղի ճնշումների են ենթարկվում ընդդիմադիրները, և ամենակատաղի ճնշումն ուղղված է դեպի Գագիկ Ծառուկյանը։ Հարց տանք մեզ՝ ինչի՞ համար, ինչի՞ համար է սա արվում։ Մենք կարող ենք երկար տարբեր բաներ խոսել,...

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունների ֆոնին. BBC

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնությունների ֆոնին. BBC

Հուլիսի 7–8-ին Անկարայում կանցկացվի ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը։ Դաշինքը մոտենում է այս հանդիպմանը իր նորագույն պատմության ամենախորը ճգնաժամի պայմաններում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմների ֆոնին։ BBC-ն ներկայացնում է, թե ովքեր կմասնակցեն...

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Հիշեցնենք, որ հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության...