Ավարտվել է ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

2 Մարտի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ոստիկանի կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ոստիկանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, տեղեկություն ստանալու նպատակով խոշտանգել է անձին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։

Բացի այդ, ոստիկան Գ.Մ.-ն ներկա գտնվելով գործընկերոջ՝ Հ.Հ.-ի կողմից անձին խոշտանգելուն՝ միջոցներ չի ձեռնարկել վերջինիս նկատմամբ բռնության գործադրումը կանխելու ուղղությամբ, իր լիազորություններն իրականացնելիս իրեն հայտնի դարձած ծանր հանցագործության դեպքին անմիջականորեն ականատես լինելով՝ քննիչին կամ դատախազին չի ներկայացրել հանցանքի մասին հաղորդում: Փոխարենը՝ տեսանկարահանել է Հ.Հ.-ի կողմից անձի նկատմամբ բռնություն գործադրելու տեսարանը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկան Հ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը), իսկ Գ․Մ․-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։

Հ․Հ․-ի և Գ․Մ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։ «Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական...

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ...

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...