Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան

2 Մարտի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր առավոտյան Իրանի պատասխան հարվածները ընդունեցին բոլորովին այլ՝ անհամեմատ ավելի լայն ու վտանգավոր ծավալ։ Եթե մինչ այժմ թիրախավորվում էին հիմնականում ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես նաև նրանց փաստացի դաշնակից արաբական պետությունների ռազմաբազաները, օդանավակայանները, նավահանգիստները, ռադարային կայանները, լոգիստիկ կենտրոնները և խորհրդանշական նշանակություն ունեցող որոշ բարձրահարկ հյուրանոցներ, ապա այսօրվանից Իրանը սկսել է հարվածել նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների ամենազգայուն ոլորտին՝ նավթաարդյունաբերական համալիրներին և այլ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին։

Հրթիռակոծվել և հրդեհվել է Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերության խոշոր նավթավերամշակման կամ նավթարդյունահանման օբյեկտներից մեկը, Բահրեյնում գործող Aluminium Bahrain (ALBA) ընկերության ալյումինի գործարանը, որը Մերձավոր Արևելքում ամենախոշորներից է, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտներ։ Նման թիրախավորումը նշանակում է, որ հարվածը հասցվում է ոչ միայն ռազմական ենթակառուցվածքներին, այլև տարածաշրջանի տնտեսական հիմքերին։ Եթե այս միտումը շարունակվի, հնարավոր են նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումներ, մատակարարման շղթաների խաթարում և էներգակիրներից կախված բազմաթիվ պետությունների տնտեսական լուրջ ցնցումներ։
Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ ճեղքվածք չի դիտվում։ Ընդհակառակը, Իրանի զինված ուժերը մեծացնում և ընդլայնում են հարվածների ինտենսիվությունն ու պատերազմի աշխարհագրական շառավիղը։ Քուվեյթի ուղղությամբ գործողությունների ընթացքում խոցվել է առաջին ամերիկյան կործանիչը (օդաչուն փրկվել է)։ Մինչ այդ պաշտոնապես հաղորդվել էր երեք ամերիկացի զինծառայողների զոհվելու մասին։
Պակիստանում, Իրաքում, Աֆղանստանում և այլուր ակտիվացել են Իրանի շիա դաշնակից կառույցները և շիա զանգվածները, որոնք ուղղակիորեն գրոհում են ամերիկյան դեսպանատների և հյուպատոսությունների վրա։ Պատերազմի մեջ է մտել նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, որը արդեն մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Սպասվում է նաև Եմենի հուսիթների՝ «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժման ակտիվ ներգրավումը, ինչը մեծ գլխացավանք կդառնա թե՛ Իսրայելի և ԱՄՆ-ի, թե՛ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների համար։ Սա նշանակում է, որ, ի լրումն Հորմուզի նեղուցի, կարող է կրկին փակվել նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ հավելյալ հարված հասցնելով տարածաշրջանային և համաշխարհային տնտեսությանը, քանի որ այդ ուղիներով է անցնում համաշխարհային ծովային առևտրի և էներգակիրների փոխադրումների զգալի մասը։
Թրամփը երազում էր ստանալ ս.թ. հունվարի 3-ին Վենեսուելայում իրականացված կարճատև հատուկ ռազմագործողության նման արդյունք, սակայն առերեսվում է լայնածավալ տարածաշրջանային պատերազմի, որին ԱՄՆ-ի ո՛չ հասարակությունն է պատրաստ, ո՛չ էլ զինված ուժերը։
Կարճ ասած՝ պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն։ Ինչպես դեռ պատերազմի առաջին օրն եմ գրել և հիմնավորել, նրանց ռազմավարական հաշվարկները սխալ և պատրանքային էին։

Նմանատիպ նյութեր

Օրակարգային հարց է «ԹՐԻՓՓ»-ից ի հայտ եկող հնարավոր մարտահրավերների վերացումը․ Իրանի դեսպան

  «Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են «ԹՐԻՓՓ»-ի նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և ամերիկացիների դիրքորոշմանն ու նրանց գործելաոճին՝ 20 օր դեռ չի...

ԵԱՀԿ ազգությամբ թուրք գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին. Առաջին ալիք

ԵԱՀԿ ազգությամբ թուրք գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին. Առաջին ալիք

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել. նա մտածել է, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ «Իշխանությունները իսկական հալածանքներ են կազմակերպել Հայ Առաքելական...

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. տուժածների մեջ անչափահաս կա

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. տուժածների մեջ անչափահաս կա

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաննեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են «Ford Tranist», «Honda» և «Hyunadi Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների...

Հրդեհ՝ ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. կանխվել է հրդեհի տարածումը

Հրդեհ՝ ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. կանխվել է հրդեհի տարածումը

Հուլիսի 8-ին՝ ժամը 05։07-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկրար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային...