Հերթական հաղթանակը․ «Յանդեքս»-ը մի շարք խնդիրների լուծում կտա․ Մեսրոպ Մանուկյան

28 Փետրվարի, 2026

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է օնլայն տաքսիստների խնդրին։

«Փետրվարի 27-ին այցելեցինք «Յանդեքս»-ի գրասենյակ և քննարկումների արդյունքում արձանագրեցինք հետևյալը.

  1. Աշխատանք կտարվի որպեսզի վարորդի ցանկության դեպքում ուղիղ գրացվի և աշխատի Yandex-ի հետ, որի արդյունքում մինչև 4% «միջնորդ» պարկերի տոկոսադրույքը չեն վճարի . . . Կարծում եմ կարևորագույն ձեռքբերումներից ! ! !
  2. «Նստող-թռնող» հաճախորդների դեմ կպայքարեն համատեղ՝ վարորդները կգնահատեն և նամակ կգրեն «Yandex»-ին, որից հետո տվյալ հաճախորդները «Yandex»-ի կողմից կարգելափակվեն՝ «կբլոկվեն»
  3. Վարորդների և «Yandex»-ի կոմունիկացիայի բացակայության հարցը կլուծվի հետևյալ կերպ. շատ արագ կստեղծվի հարթակ, որտեղ վարորդները կներկայացնեն իրենց խնդիրները և ամիսը մեկ անգամ կկազմակերպվի վարորդի հանդիպումը «Yandex»-ի ներկայացուցիչների հետ։ Հաջորդիվ մինչև դեկտեմբեր կվերագործարկվի ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ ( ավելի պարզ գրասենյակ) , որտեղ վարորդները ուղիղ կայցելեն, կուղեն իրենց հարցերը և «Yandex»-ի ներկայացուցիչները կպատասխանեն բոլոր հարցերին

4.«Yandex»-ի ղեկավարներն ընդունեցին քարտեզների հետ կապված խնդիրը, որի «մեղավորն» է նաև Երևանի քաղաքապետարանը՝ կապված երթևեկության «անկախատեսելի» փոփոխությունների հետ և փողոեցներում շինարարությունների հետ. . .

Հարցը կլուծվի հետևյալ կերպ՝ 2 շաբաթվա մեջ «Yandex»-ը վարորդներին հնարավորություն կտա, որպեսզի իրենք քարտեզի վրա «ցույց տան» երթևեկության խնդիրները և համատեղ «Yandex»-ի հետ ուղեն սխալները։ Մինչև տարվա վերջ արդեն վարորդները հնարավորություն կունենան ուղիղ իրենց «Yandex»-ի քարտեզի վրա ցույց տան «նոր» փակ փողոցները կամ փողոցները որտեղ փակ է շինարարության պատճառով կամ ճանապարհային նշաններ են փոխվել (ինչպես եվրոպայում waze ծրագրում )։ Ակտիվ վարորդները դրա դիմաց «Yandex»-ից «պարգևատրում» կամ ինչ-որ առավելություն կստանան։

  1. Երկրորդ գիծ կանգնող և հաճախորդին սպասելու արդյունքում տուգանվող վարորդների համար հաճախորդներին sms կուղարկենք, որ Ձեր ուշ մոտենալու արդյունքում երկրորդ գծում կանգնելով վարորդը կտուգանվի՝ խնդրում եմ մի փոքր «արագ»։ Միևնույն ժամանակ «Yandex»-ը պատրաստ է ոստիկանությանը տրամադրել տվյալներ, որ վարորդը եղել է պատվերի մեջ և եթե հնարավորություն ունեն չտուգանեն։ Այսինքն տեխնիկապես «Yandex»-ը դա կարող է դա անել։

Պետք է հանրության առաջ անկեղծ լինեմ, բայց ես որպես քաղաքի ավագանու անդամ դեմ եմ, քաննի որ խցանումները դրա արդյունքում էլ ավելի կշատանան։

  1. Օդանավակայանում մեկ րոպեից ավել կանգնող և ուղևոր վերցնող վարորդներին տուգանելն ընդունեցին, որ այդքան էլ արդար չէ, քանի որ ֆիզիկապես մեկ րոպեում կանգնել ուղեբեռները տեղադրել բեռնախցիկում և շարժվել իրատեսական չէ։ Հարցը կքննարկվի ճօդանավակայանի ղեկավարության հետ, որպեսզի մի փոքր ավել հնարավորություն տան
  2. «Yandex»-ը կքննարկի, որ «ամեն տեղ»՝ խաչմերուկի մեջտեղը կանոնակարգվի պատվեր տալը . . .
  3. Վարորդների մի մասը ասում էին, որ վերջին շրջանում «ցույցեր»-ի հետ կապված իրենց իդենտիֆիկացրել են և վարկանիշը իջեցրել են։ Այս հարցը մեր համար շատ սկզբունքային էր և դատապարտելի։ «Yandex»-ի ղեկավարությունը ասեցին, որ չկա նման բան և պատրաստ են ուսումնասիրել բոլոր նման դեպքերը և եթե պարզվի այդպես է, վերականգնեն։ Այսպիսով ստորագրահավաքին մասնակից այն վարորդները, ովքեր ունեցել են նման խնդիր դիմեք Ձեր գործընկեր Art Taxi Armenia Արթուրին և նա բոլոր այդ դեպքերը կներկայացնի «Yandex»-ին։ Ավելացնեմ մեր հետ «Yandex»-ի գրասենյակ այցելած վարորդնեին «Բլոկել»-ն ու վարկանիշի իջեցնելու պատճառներն այլ են եղել . . .
  4. Պատվերի գումարի փոփոխվելը եղել է տեխնիկական պատճառով , բայց չի եղել մեկ դեպք, որ հաճախորդից ավել գումար վերցնեն և վարորդներին քիչ փոխանցեն։ Իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքով վարորդների վրդովմունքը արդար է և եթե «Yandex»-ը չլուծեց տեխնիկական խնդիրը ապա նա պետք է փոխհատուցի վարորդին։ Այս խնդրին կարծում եմ մեկ ամսվա մեջ չլուծվելու դեպքում մենք նորից կվերադառնանք այս հարցին։
  5. Դատապարտելի է, բայց «Yandex»-ը հրաժարվեց իր %ադրույքը իջեցնել, ասելով միակ բանը, որ կարող է անել փորձել այպես անել, որ իրենց հետ «ուղիղ» աշխատեն վարորդները՝ առանց «տաքսո պարկերի», որպեսզի այդ կերպ իջնի վարոդներից գանձնվող գումարը։ «Yandex»-ի ներկայացուցիչները պնդեցին, որ պետությունը իրենց տարին մի քանի անգամ ստուգում է և իրենք գերշահույթ չեն ստանում։ այստեղ կարծում եմ, որ պետությունը ունի «ասելի՛ք և անելի՛ք»։

Մարտի 4-ին կառավարությունում ընդունելու են վարորդներին և պարտավոր են «Yandex»-ի կիսատ և կառավարությանը ուղված հարցերի պատասխանները տան . . .

Վարորդների ընդվզումից և հանրային ճնշման արդյունքում կառավարությունում «իմացան», որ երկրում կան 100 000 վարոդները, որոնց իրավունքները ոտնահարվում են և ատեսվում ։ Կառավարությունում պարտավոր են հաշվի նստել վարորդների հետ և իրենց կողմից տալ լուծումներ . . .

Որոշ չինովնիկների բարի խորհուրդս ՝ոտքերի տակ մի՛ ընկեք

ՀՀ-ում ամենաթանկ կապիտալը դա մեր ժողովուրդն է՝ մա՛րդն է . . .»։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...