Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում․ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ներկայացրել է բանկի կայացման ուղին

27 Փետրվարի, 2026

  • Ամերիաբանկին հաջողվում է միևնույն ժամանակ լինել բավականաչափ հաճախորդամետ՝ անհատականացված սպասարկում ապահովելու և բավականաչափ հզոր՝ շուկայում լուրջ կշիռ ունենալու համար:
  • Այն ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է ֆինանսական ծառայությունների համապարփակ փաթեթ։ Ամերիաբանկն արդյունավետ ծառայություններ է մատուցում թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ խոշոր բիզնեսներին՝ առաջնորդվելով բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքով:

Այսօր, երբ Հայաստանը վերագտնում է իր կապերը աշխարհի հետ և ամրապնդում ներդրողների վստահությունը, Ամերիաբանկը կանգնած է երկրի ֆինանսական փոխակերպման ակունքներում: Արտակ Հանեսյանի ղեկավարությամբ բանկը վերածվել է հենասյունային կառույցի, որը համատեղում է մեծ մասշտաբներն ու նորարարությունը:

Ամերիաբանկը մշտապես առանձնացել է շուկայում՝ վերաիմաստավորելով բանկային գործի մշակույթը Հայաստանում: «Ամերիաբանկը պարզապես բիզնես չէ, այն մարդկանց շուրջ կառուցված միջավայր է», — նշում է պարոն Հանեսյանը։ Բանկն առաջինն էր, որ ներդրեց իրապես հաճախորդամետ մոդել՝ հիմնված անհատականացման և երկարատև փոխհարաբերությունների վրա։ «Անհատականացման առումով մենք գործում ենք  «բուտիկ» բանկի սկզբունքով, բայց ունիվերսալ բանկի մասշտաբայնությամբ և հասանելիությամբ՝ սպասարկելով կորպորատիվ և մանրածախ հաճախորդների, ներդրողների և հանրության լայն շերտերի», — ասում է նա։

Հանեսյանի խոսքով, այսօր հաճախորդների գործարքների 99%-ը կատարվում է  մասնաճյուղերից դուրս, օնլայն բանկինգի օգտագործման ցուցանիշը կազմել է 80%: Հայաստանի` բանկային ծառայություններից օգտվող բնակչության 30%-ից ավելին օգտվում է Ամերիաբանկի ծառայություններից՝ չնայած այն հանգամանքին, որ հաստատությունն ամբողջ երկրի տարածքում ունի ընդամենը 28 մասնաճյուղ։

MyAmeria, MyHome, MyCar և MyInvest հարթակները թույլ են տալիս ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ հաճախորդներին և Սփյուռքին անխափան կերպով օգտվել բանկային ծառայություններից, ստանալ վարկավորում, կատարել ներդրումային և անշարժ գույքի գործարքներ։

ՓՄՁ-ների համար բանկը ստեղծել է ամբողջությամբ թվային էկոհամակարգ, որը թույլ է տալիս ընկերություններին գրանցվել, հաշիվներ բացել և ստանալ օնլայն սքորինգային վարկեր։ «Մրցակցության հիմքում մենք դրել ենք ոչ թե ֆինանսավորման պայմանները, այլ որակն ու սպասարկումը», — նշում է Արտակ Հանեսյանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև կին ձեռներեցներին. վերջին 12 ամիսների ընթացքում բանկը կնքել է մոտ 800 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքներ, և այս գումարի զգալի մասը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։ «Կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին բնորոշ են պատասխանատվության բարձր մակարդակն ու թափանցիկությունը, և մեզ համար իրապես մեծ հաճույք է նրանց հետ համագործակցելը»:

Մասշտաբը՝ որպես զարգացման գրավական

Ամերիաբանկի մասշտաբը թույլ է տալիս ֆինանսավորել Հայաստանում իրականացվող ամենահավակնոտ նախաձեռնությունները։ Մոտ 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելով և երկրի 1000 խոշորագույն հարկատուներից մոտ 80%-ի հետ գործընկերային հարաբերություններով՝ բանկը դարձել է ենթակառուցվածքների, էներգետիկայի (այդ թվում՝ վերականգնվող էներգիայի), տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտների ֆինանսավորման առաջատարը։ Հայաստանի նշանակալի նախագծերից շատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվում են Ամերիաբանկի կողմից, ինչն ընդգծում է դոլարային բազմամիլիոն ներդրումներ կատարելու վերջինիս կարողությունը։

Ներդրողների և Սփյուռքի համար Ամերիաբանկը վստահելի հարթակ է։ Իր ներդրումային բանկինգի, իրավաբանական և խորհրդատվական կարողությունների շնորհիվ բանկը տրամադրում է գործարքների իրականացման համապարփակ աջակցություն՝ նախնական հետաքրքրվածությունից մինչև իրագործման փուլ։

Սփյուռքի հաճախորդները, մասնավորապես Կալիֆոռնիայում բնակվողները, կարող են հեռավար եղանակով հաշիվներ բացել, ստանալ անհատականացված պայմաններով հիփոթեքային վարկեր և կատարել ներդրումներ՝ մշտապես կապված մնալով Հայաստանի հետ։ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային կենտրոն, իսկ Ամերիաբանկը նպաստում է այդ խոստման իրագործմանը։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...