Ազատվեցին, բայց… մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ»

26 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում հերթական կադրային «շարժն» է արձանագրվել։ Միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել ոստիկանության պետի տեղակալի պաշտոններից։

Այպիսով.

– ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է պաշտոնից։ Նրան փոխարինել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։

– ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանը ևս ազատվել է պաշտոնից։ Նրա փոխարեն պարտականությունները կկատարի ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը։

– ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Խուդինյանը նույնպես ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան փոխարինել է փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։

Սակայն այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով նույն ազատված պաշտոնյաները նշանակվել են նախարարի անմիջական ենթակայությամբ պաշտոնների. Վարդան Վարդանյանը և Կարեն Հակոբյանը՝ նախարարի խորհրդականներ, Արթուր Խուդինյանը՝ նախարարի օգնական:

Այստեղ էլ առաջանում է տրամաբանական հարց՝ եթե նրանք արդյունավետ, վստահելի և պրոֆեսիոնալ ղեկավարներ էին, ապա ինչո՞ւ ազատվեցին իրենց առանցքային համակարգային պաշտոններից։ Իսկ եթե խնդիրներ կային նրանց աշխատանքի հետ, ապա ինչո՞ւ են նույն օրը տեղափոխվում նախարարի աշխատակազմ՝ խորհրդականի ու օգնականի կարգավիճակով։ Այդ ի՞նչ պետք է օգնեն կամ խորհուրդ տան, որ հնարավոր չէր նախկին բարձր պաշտոններում։

Սա արդյո՞ք պատասխանատվության ձև է, թե՞ պարզապես կադրային «փափուկ վայրէջք»՝ առանց հրապարակային բացատրության։

Քրեական ոստիկանություն, համայնքային ոստիկանություն, պարեկային ծառայություն. սրանք համակարգի ողնաշարային կառույցներ են։ Նման ծավալի միաժամանակյա փոփոխությունները սովորաբար ունենում են հստակ քաղաքական կամ կառավարման պատճառաբանություն։

Սակայն հանրությանը որևէ գնահատական կամ հաշվետվություն չի ներկայացվել։

Նմանատիպ նյութեր

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն.  Լիլիթ Գալստյան

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն. Լիլիթ Գալստյան

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։ Առերևույթ ծանր առողջական...

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Մեկ այլ որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Անուշիկ Ավետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր...

Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ. այն մեր ազգային օրակարգում պետք է մնա. Արամ Վեհափառ

Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ. այն մեր ազգային օրակարգում պետք է մնա. Արամ Վեհափառ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ ողերձ է հղել։ «Ազգեր անցեալին կը նային, անցեալի իրագործումներով կը հպարտանան, անցեալի թերութիւններուն կը գիտակցին, սակայն միշտ ապագան աւելի ամուր հիմերու վրայ կերտելու գիտակցութեամբ,...

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։ Օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով...

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրուշկոն՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ՎԷՖ)։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին վկայում են դաշինքի զորավարժությունների ուղղվածությունը, ինչպես նաև ռազմական լոգիստիկայի...