Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ»

26 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ ուրեմն, «Վեոլիա ջուրը» որոշել է, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում և մարզերում ջուրը կմատակարարվի ժամը 07:00ից մինչև 24:00-ն: Ու վերջ, ոչ մի պարզաբանում, ոչ մի մեկնաբանություն, այդպես են որոշել և վերջ: Միայն ավելի ուշ լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան նշել են, թե դա «պայմանավորված է ամռան ամիսներին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ջրասպառման ծավալների աճով»: Իսկ երբ շատ մեծ աղմուկ բարձրացավ, էլի մի քանի լրատվամիջոցով «պարզաբանում» տարածեցին՝ գրեթե նույն ձևակերպումներով:

Եթե սրան ավելացնենք, որ, ըստ ստացված տեղեկությունների, մայրաքաղաքի, ինչպես նաև մարզային որոշ բնակավայրերի առանձին հասցեներում ջրամատակարարումը լինելու է օրական 4-6 ժամով, ապա ամեն ինչ «իր տեղը կընկնի»:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի, եթե «Գազպրոմը» հայտարարի, որ ձմռան ամիսներին գազասպառման ծավալների աճով պայմանավորված օրական մի 7-8 ժամ գազ չի լինելու: Կամ՝ ինչ կկատարվեր, եթե ՀԷՑ-ը մինչ խլելը նման բան հայտարարեր: Իսկ «Վեոլիա ջուրը» մի օր «արթնացել» ու որոշել է, որ գիշերվա ժամերին ջուր տալու «հավես չունի»: Իհարկե, նախկինում էլ Երևանի այս կամ այն թաղամասում գիշերային ժամերին (հիմնականում՝ ժամը 1-ից 6-ը) ջրանջատումներ էին լինում ամռանը՝ սուսուփուս, առանց բարձրաձայնելու: Իսկ հիմա, ահա, ամբողջ հանրապետությանն են ջրազրկում՝ «հպարտորեն» հայտարարելով:

Թե ինչ վնաս է հասցվելու մարդկանց դրանով՝ կապված հատկապես վաղ աշխատանքի գնացողների, ուշ տուն եկողների կենցաղային խնդիրների հետ, թե ինչ վնասներ է կրելու զբոսաշրջությունը, հավել յալ մասնագիտական հաշվարկների խնդիր է: Լրացուցիչ պարզաբանման կարիք ունի նաև հարցը՝ արդյոք ջրանջատումը վերաբերում է միայն անհատ սպառողներին, թե՞ նաև կազմակերպություններին, մասնավորաբար՝ հիվանդանոցներին, ռեստորաններին, հյուրանոցներին, խանութներին և այլն:

Սակայն այս պահին ուշագրավ է, որ իշխանությունները, կարծես, ասելիք չունեն «Վեոլիա ջուր» ընկերությանը: Իսկ գուցե վերջինս հենց Նիկոլ Փաշինյանի ընդամենը մեկ օր առաջվա հայտարարությունը, թե «մենք պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը», խիստ յուրովի է հասկացե՞լ: Կամ գուցե հասկացել է այնպես, ինչպես և պետք էր հասկանա՞լ: Ամեն դեպքում հազիվ թե պատահականություն լինի, որ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց «Վեոլիա ջուրը» նման որոշում է կայացնում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է. «Մենք գնալու ենք նոր ճանապարհով, որը սկսվում է ջրային ոլորտի և ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությամբ»: Ինչպես երևում է, այդ նոր ճանապարհն արդեն… ճանապարհին է: Դե, ինչպես «ապագան», էլի:

Հ.Գ.-Թերթն արդեն տպարանում էր, երբ հայտարարվեց, թե «կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի»: Ասեք, որ հզոր է: Ու զվարճալի: Ու չափազանց կանխատեսելի: Միանգամից երկու նախընտրական ակցիա՝ մեկ օրում: Առավոտյան՝ թոշակները, երեկոյան՝ ջրի գրաֆիկի փոփոխության «չեղարկում»: Հետաքրքիր է, իսկ կառավարությունը նախապես տեղյա՞կ չէր, որ նման որոշում է կայացվելու: Վստահ ենք, որ տեղյակ էր (այդ մասին՝ տես վերևում): Ինչո՞ւ սպասեցին մինչև մեծ աղմուկ բարձրանա: Ճիշտ է՝ միայն նրա համար, որ իրենց հավատացող փոքրաթիվ մարդիկ նրանց ասեն՝ օ՜…

Նմանատիպ նյութեր

Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է․ Լևոն Քոչարյան

  «Ունենք մի իրավիճակ, երբ մեր տնից երեք չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Իմ մասով, ինչպես գիտեք, այդ անհեթեթ գործը կա, որը դատարանում է գտնվում։ Հիմա կալանավորեցին հորս ու նաև եղբորս։ Նույն...

Սանչեսը խոստովանել է՝  իր կառավարությունը «սխալներ է թույլ տվել». Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Սանչեսը խոստովանել է՝ իր կառավարությունը «սխալներ է թույլ տվել». Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Իսպանիայի վարչապետը բնակարանային ճգնաժամի ֆոնին նշանակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ նոյեմբերի 29-ին։ Պեդրո Սանչեսը խոստովանել է, որ իր կառավարությունը «սխալներ է թույլ տվել», հայտնում են ԶԼՄ-ները, հղում անելով տեղական RTVE հեռուստաալիքին։ Ավելի վաղ...

800 վկայի ներգրավումը նախագահին տարիներով կալանքի տակ պահելու շարժառիթ ուներ․ Հովհաննես Խուդոյան

  «Դեռևս 2018 թվականին, երբ որ այդ ծավալով գործը ներկայացվեց, հասկանալի էր, որ դա պրոցեսը ձգելու միտում ունի։ Որովհետև եթե նույն ստորաբաժանումից, օրինակ, 200 զինծառայողի բերում ես, հարցաքննում ես, իրենք դատարանում որևէ նոր, պրոդուկտիվ...

Կաթողիկոսի  տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը, ազատվելով Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր...

Ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայով է հնարավոր հասնել այս իշխանությունների հեռացմանը․ Աննա Գրիգորյան

  «Ես չեմ ուզում, որ մենք թերագնահատենք ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած այն մասերը, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առանձնահատուկ դեպքը, երբ փաստացի մեկ քաղաքական ուժ դուրս է թողնվել խորհրդարանից։ Սա աննախադեպ իրադարձություն է, և պետք է...