ՔՊ-ականի եղբայրը դատապարտվեց ազատազրկման, բայց չի ազատազրկվի

25 Փետրվարի, 2026

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք պահելու քրեական գործով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Դատավորը Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանն է, ով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան։

Վճռում ասվում է.

«Մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ 1 (մեկ) տարի ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվակցել Մկրտիչ Արշակի Մկրտչյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 03-ից մինչև 2026 թվականի հունվարի 03-ը փաստացի անազատության մեջ գտնվելու 4 (չորս) ամիս ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 8 (ութ) ամիս ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

Փորձաշրջանի ընթացքում մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության տարածքային մարմնին։ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի վրա դնել պարտականություն՝ վերահսկողության ընթացքում առանց պրոբացիայի ծառայության համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում՝ նոր բնակության վայրի հասցեն սեղմ ժամկետում հայտնել պրոբացիայի ծառայությանը:

Հիշեցնենք, որ 2025–ի սեպտեմբերի 3-ին պարեկները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։

Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։

Ձերբակալվածը Նարեկ Մկրտչյանի եղբայրն է եղել՝ Մկրտիչ Մկրտչյանը։

 

Նմանատիպ նյութեր

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ  երիտասարդական միություն

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ «Երեք օր է Երևանի քաղաքապետրարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը: ՀՅԴ ՀԵՄ...

Իրանը համաձայնում է ամերիկյան կողմի բոլոր պահանջներին․ Թրամփ

Իրանը համաձայնում է ամերիկյան կողմի բոլոր պահանջներին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ մեծ զիջումների» է գնում Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ «Իրանը շատ մեծ զիջումների է գնում։ Կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է ամերիկացի առաջնորդը ԱՄՆ Կոնգրեսում լրագրողների հետ կարճատև զույցի ժամանակ։...

Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը

Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը

Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ նախընտրում են այլ սցենար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Պատասխանելով...

Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»

Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանում նոր թափով է ակտիվացել պաշտոնական Բաքվի կողմից ամբողջությամբ ուղղորդվող «բնապահպան ակտիվիստների» և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կազմակերպված հակահայկական արշավը: Այս անգամ թիրախում հայաստանյան տնտեսական պոտենցիալի և...

Ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ հունիսի 7-ի ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» տարել է հաղթանակ եւ միանձնյա ձեւավորելու է ապագա կառավարությունը, իշխանական կուլիսներում ընտրությունների արդյունքների շուրջ քննարկումները...